«Ուզողներս կուրախանան, չուզողներս կտխրեն. իրար մեջ թող կռվեն էլի». Արտաշես Գեղամյանը խոսել է
Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, որը երկար ժամանակ չէր պատասխանում լրատվամիջոցների հարցերին, այսօր իր հերթական գրքի շնորհանդեսին պատասխանել է լրագրողների հարցերին:
Նախ ներկայացնենք Panorama.am-ի թղթակցի հետ ունեցած զրույցը.
-Առջևում խորհրդարանական ընտրություններ են, ի՞նչ եք պատրաստվում անել
-ատրաստվում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
-Ի՞նչ է դա նշանակում
-շանակում է` բոլոր գիտելիքները, փորձը կոնսոլիդացնել Հանրապետության նախագահի շուրջ և ամեն գնով հասնել բոլոր այն նախանշումների կատարման իրագործմանը, որոնք կան նախագահի ընտրական ծրագրում:
Այդ որոշումը ձեր ղեկավարած կուսակցության դիրքորոշո՞ւմն է, թե՞ ձեր անձնական որոշումն է
-ա Ազգային միաբանության դիրքորոշումն է և ես լիազորված եմ այդ դիրքորոշումը մասսայականցնել, ժողովրդի սեփականությունը դարձնել:
-Մամուլում լուրեր են շրջանառվում, թե դուք առաջադրվելու եք Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով
-Բացարձակապես, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև որոշում կայացնողը Հանրապետական կուսակցությունն է: Թող շարունակեն շրջանառվել` ուզողներս կուրախանան, չուզողներս կտխրեն:
-Իսկ առաջարկ ստացե՞լ եք Հանրապետական կուսակցությունից
-Ես ձեզ հետ միասին ամենատարբեր լրատվամիջոցներում այդ լուրը կարդում եմ: Այդ լուրը կարդալուց հետո, երբ ինձ հարցով են դիմում, ասում եմ, այդ լուրն էլ իմաստ ունի` ուզողներս կուրախանան, չուզողներս կտխրեն: Իրար մեջ թող կռվեն էլի:
Վերջին օրերին հրապարակվող տարբեր սոցիոլոգիական հարցումներում Ազգային միաբանությունը չի հիշատակվում, արդյոք դա չի՞ նշանակում, որ ձեր կուսակցությունը կորցրել է հեղինակությունը:
-Սոցիոլոգիական բոլոր հետազոտություններին ես շատ ջերմ եմ վերաբերում, պարզապես իրենք ասել են, որ մենք մրցույթից դուրս ենք` 100 տոկոսից ավելին է ուզում մեզ տեսնել իշխանության ամենապատվավոր տեղերում: Իմ բարևները Ադիբեկ Ահարոնյանին (նկատի ունի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին-հեղ.):
Այնուհետև պատասխանելով մյուս լրագրողների հարցերին` Գեղամյանը մանրամասնեց, որ իր ղեկավարած կուսակցությունը 2008-ի մարտի 2-ից սկսած սատարել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը:
«Դա լոկ իմ որոշումը չէ, այլ կոլեգիալ որոշում է: Բացարձակապես հիմքեր չենք տեսնում այդ որոշումը վերանայել: Ավելին, աշխարհաքաղաքական զարգացումները և նախագահի քննադատները հուշում են ինձ, որ շատ ճիշտ որոշում ենք ընդունել», -հայտարարեց նա:
Նա հիշեցրեց, որ երկրի ներկայիս ղեկավարության հետ տարիներ առաջ «դաժան կոնֆլիկտներ է ունեցել» ու հավելեց.
«15 տարի է Ազգային միաբանությունը գործում է, և մենք այդ տարիների ընթացքում մշտապես բոլոր թերությունների մասին բարձրաձայնել ենք: Սակայն մինչև 2008 թվականը իշխանությունենրի կողմից հալածվել, հետապնդվել ենք: Մեր բնակարանը խուզարկել են, 2008-ին ինչ գրել եմ, իշխանությունները սատարել են, որ հրապարակվի, հեռուստաեթեր են տվել, այսինքն հասկացել են, որ այս մարդիկ երկրի թշնամին չեն, բարեկամ են և, բնականաբար, այդ պարագայում տոնայնությունն է փոխվում և ոչ թե հոդվածների բովանդակությունը: Ահա դրա համար է, որ մեր կուսակցությունը շատ բարձր է դասում երկրի նախագահին»:
Պատրաստեց` Հասմիկ Համբարձումյանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում