«ՍԱՍ»-ի Արտակը կդառնա պատգամավոր, Հովհ. Շահինյանի հարցը փակված է
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` «Արաբկիր թիվ 5 ընտրատարածքում առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր է «նշանակվելու» գործարար Արտակ Սարգսյանը` «ՍԱՍ»-ի Արտակը: Այստեղ ընտրապայքարի մեջ մտնելու ցանկություն էր հայտնել նաև ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը: Սակայն վերջին օրերին Հովհաննես Շահինյանն իր մտերիմների շրջապատում հայտարարել է, թե նախագահականում որոշվել է, որ այդ ընտրատարածքը «տրվելու» է Արտակ Սարգսյանին, ուստի Շահինյանն աննպատակահարմար է համարել ձեռքբերված պայմանավորվածությունը խախտել և առաջադրվել այդ ընտրատարածքում»:
Թերթը հիշեցնում է, որ «ՍԱՍ»-ի Արտակը այն գործարարներից է, որը մեկ գիշերվա ընթացքում իշխանության հրահանգով լքեց ՕԵԿ-ը: Այնուհետև այս գործարարը համալրեց Տիգրան Կարապետյանի կուսակցության շարքերը` հույս ունենալով, որ Կարապետիչի համամասնական ցուցակով կարող է հայտնվել խորհրդարանում: Դեպքերն այլ ընթացք ստացան, և Արտակ Սարգսյանին 2007 թվականին չհաջողվեց մանդատ ստանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները