Հայտնաբերել են Հիտլերի հավաքածուի որոշ կտավներ
Չեխիայում հայտնաբերել են 16 կտավներ, որոնք պատկանում էին Ադոլֆ Հիտլերին ու համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ համարվում էին անհետ կորած: Կտավները, որոնց որոնմամբ զբաղվում էր չեխ արձակագիր Իրժի Կուհարը, հայտնաբերվել են չեխական արխիվներից մեկում և ամենայն հավանականությամբ` դրանք այստեղ են բերվել 1942-43թթ-ին, երբ Գերմանիան լրջորեն ռմբակոծվում էր. Խոսքը նացիստական Գերմանիայի նկարիչների կտավների մասին է, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2.7 մլն դոլար:
Associated Press-ի հաղորդմամբ, Կուհարի վկայությամբ Հիտլերը եղել է գեղանկարչության մեծ սիրահար և գնել է գերմանացի նկարիչների կտավները, եթե, իհարկե, հավանել է դրանք: Մինչ պատերազմը նրա հավաքածուն ցուցադրվել է Մյունխենի ցուցասրահներում, իսկ նացիստներին հաղթանակելուց հետո կտավների մեծ մասը , որպես ավար, յուրացրել են ամերիկացիները: Իսկ ահա կտավների մի մասը, որ ժամանակակից Չեխիայի տարածքում էր մնացել, համարվում էր անհետ կորած:
Կա վարկած, որ կոմունիստական Չեխոսլովակիայում քաջատեղյակ էին կտավների պատմությանը, սակայն որոշել են չոչնչացնել դրանք, այլ հանրության աչքից հեռու պահել` արխիվներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում