Վերսանդիկ Հակոբյանին կփոխարինի Կարամելի Հարութը
Թիվ 12 ընտրատարածքում տիրող անորոշ իրավիճակում կարծես հստակություն է մտնում: Այս ընտրատարածքը համարվում է ԲՀԿ-ական, քանի որ 2007-ին այստեղից պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ական Վերսանդիկ Հակոբյանը: Վերջինս այլևս չի ցանկանում դառնալ ԱԺ պատգամավոր: Այս մասին գրում է «Հրապարակը»:
Ըստ թերթի, ԲՀԿ նախագահն այս ընտրատարածքը հանձնել է ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի` Հարություն Ղարագյոզյանին (Կարամելի Հարութ), ով 2007թ. պատգամավոր էր դարձել ԲՀԿ համամասնական ցուցակով:
Ղարագյոզյանը դեռ չի կողմնորոշվել` ի՞նքն առաջադրվի, թե՞ այստեղից անցկացնի իր մերձավոր շրջապատի որևէ ներկայացուցչի: