Գյուղերում մեկնարկեն համակարգչային գրագիտությանն ուղղված դասընթացներ` ուսուցիչների համար
«ԱրմենՏել» ընկերությունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարում են Հայաստանի մարզերում ուսուցիչների համար համակարգչային գրագիտությանն ուղղված դասընթացների մեկնարկի մասին:
Ծրագրի առաջին փուլը մեկնարկեց 2012 թ-ի փետրվարի 27-ին, որն ընդգրկեց 74 ուսուցիչ Հայաստանի տարբեր գյուղերից: Վերջիններիս համար անց են կացվում համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված հատուկ դասընթացներ, որոնք հնարավորություն են ընձեռում ուսուցիչներին ձեռք բերել նոր հմտություններ և արդյունավետ կերպով օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները: Դասընթացում ներառված են ինտերնետից, կրթական կայքերից, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման ռեսուրսներից օգտվելու թեմատիկ ծրագրեր:
«Իր ողջ գործունեության ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը նվիրել է հարյուրավոր համակարգիչներ կրթական տարբեր հաստատությունների: Մեր նոր ծրագիրն ուղղված է համակարգչային բնագավառում ուսուցիչների գիտելիքների բարձրացմանը, իսկ հետագայում դրանց փոխանցմանն աշակերտներին: Համակարգչային դասարանների բացմանը զուգահեռ այս ծրագիրը թույլ կտա ապահովել աճող սերնդին ոչ միայն ժամանակակից տեխնիկայով այլ նաև մասնագիտացված ուսուցիչներով, որը հնարավորություն կընձեռի մեր աշակերտներին խորությամբ ուսումնասիրել ինֆորմատիկա առական և ձեռք բերել հիմնարար գիտելիքներ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի Դալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Արագածավան և Արենի գյուղերում: Այս մասին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին