Գարեգին Նուշիկյանը խորհրդակցել է Աղվան Հովսեփյանի հետ և կառաջադրի թեկնածությունը
«Նուշիկյան ասոցիացիա»-ի նախագահ Գարեգին Նուշիկյանը մասնակցելու է գալիք խորհրդարանական ընտրություններին: Panorama.am-ի հետ զրույցում Գ. Նուշիկյանն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է իր առաջադրման մասին տեղեկությունները և հայտնել, որ մտադիր է առաջադրվել Երևանի թիվ 10 ընտրատարածքում:
Նրա խոսքով, նախկինում էլ իրեն առաջարկ եղել է` մասնակցել ընտրություններին, սակայն նա այդ քայլին չի գնացել: Իսկ այս անգամ որոշել է ակտիվ ներգրավվել ընտրական գործընթացներին և այդ հարցի շուրջ խորհրդակցել է նաև գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:
Իր որոշման պատճառների, քաղաքական հայացքների, հնարավոր մրցակիցների վերաբերյալ Գարեգին Նուշիկյանի պարզաբանումներին ու գնահատականներին առաջարկում ենք ծանոթանալ Panorama.am-ին տված նրա հարցազրույցից, որը կհրապարակվի քիչ անց:
Հիշեցնենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն` 10-րդ ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունի նաև Խաչատուր Սուքիասյանը: Իսկ գործող ԱԺ-ում այս ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել Արա Սիմոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում