Տարածաշրջան 19:13 29/02/2012

Ռազմական փորձագետ. Իսրայելի համար Ադրբեջանը մի ասիական հետամնաց երկիր է

Արդեն մի քանի օր է մեդիադաշտում պտտվում են Ադրբեջանի կողմից Իսրայելից 1.6 մլրդ դոլար արժողությամբ զենքերի ձեռբերման մասին լուրերը: Հնարավոր գործարքի և դրա նշանակության շուրջ Panorama.am-ը զրուցեց փորձագետների և քաղաքական գործիչների հետ:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ Ադրբեջան ամեն տարի մեծացնելով սպառազինության ծախսերը՝ վտանգում է առանց այդ էլ տարածաշրջանում առկա փխրուն կայությունը:

«Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը նման մասշտաբների գործարքներ է անում, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ այդ երկիրը հակված չէ խնդրի կարգավորման խաղաղ ճանպարհին: Ադրբեջան խաբում է իր ժողովրդին, զրկանքներ պատճառում ու դա միայն այն պատճառով, որ փորձում է ցույց տալ, թե ուժի մեջ են իր խոստումները: Սակայն միայն զինամթերք գնելով բանակ չեն կառուցում, հաղթանակի չեն հասնում:

Չնայած այն հանգամանքին, որ այդ երկրում անընդհատ հայատյացություն է սերմանվում, կարծում եմ՝ ադրբեջանական հասարակությունն ինքը դեմ է պատերազմին ու չի հավատում իր բանակի մարտունակությանը:

Կարծում եմ՝ գործարքի կայացումից անմիջապես հետո, միջազգային հանրությունը կարտահայտի իր վերաբերմունքը, քանի որ Ադրեջանն իր այս քաղաքականությամբ իրավիճակը տարածաշրջանում դարձնում է պայթյունավտանգ: Այստեղ արդեն անիմաստ է խոսել ինչ-որ հարցում դիրքորոշումները մոտեցնելու կամ վտսահության մթնոլորտի ստեղծման մասին»,- ասաց պատգամավորը:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով, Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունն արդեն հարուստ ավանդույթներ ունի, սակայն նույնիսկ այդ դեպքում նշված գումարը բավականին մեծ է:
«Զինատեսակների մեջ բացի արդեն ավանդական դարձած ԱԹՍ-ներից (անօդաչու թռչող սարք) նշվում են նաև ՀՕՊ (հակաօդային պաշտպանություն) և ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանություն) համալիրներ: Այս փաստը չափազանց ուշագրավ է: Եթե անգամ հաշվի չառնենք այն հանգամանքը, որ մինչև վերջերս Իսրայելը Ադրբեջանին երբեք չի վաճառել ժամանակակից ու հզոր զինատեսակներ, միևնույնն է զարմանալի է այն հանգամանքը որ նշվում են ՀՀՊ համալիրներ:

Վաճառված հրետանային համակարգերը ունեն լուրջ թերամշակություններ, ԱԹՍ-ները հնացած կամ սուրոգատ ԱԹՍ-ներ են: Քանի որ իսրայելական ռազմական տեխնիկան շատ բարձրակարգ է, ապա սա նշանակում էր, որ Իսրայելի համար Ադրբեջանը մի ասիական հետամնաց երկիր է: Ահա թե ինչու է նաև կասկածելի ավելի լավ ռազմական համագործակցության հեռանկարը: Իսրայելը ավելի լուրջ ռազմական գործընկերներ ունի քան Ադրբեջանն է, տարեկան ավելի մեծ գումարներով է զենքեր վաճառում, սակայն նույնիսկ այդ երկրներին չի տրամադրում ԱԹՍ-ների պատրաստման հույժ գաղտնի եւ թանկարժեք տեխնոլոգիան։ Մասնավորապես մարտական ԱԹՍ-ներ ինչպես հաճախ ներկայացնում են Ադրբեջանում: Ավելի բարդ է ՀՕՊ-ի և ՀՀՊ-ի համալիրների հարցը:

Իսրայելական արտադրության ՀՀՊ համալիրները երկուսն են` Arrow և Iron Dome: Դրանք երկուսն էլ գերգաղտնի համալիրներ են, զուտ ՀՀՊ-ի համար են ստեղծված որոնց վաճառքը քիչ հավանական է մեկ այլ երկրի: Հարկ է նշեմ, որ Իսրայելը այլ համալիրներ քիչ ունի որոնք կարող են լուծել ՀՕՊ-ի խնդիրներ, դրանք հիմնականում փոքր հեռահարության միջոցներ են: Այս առումով հետաքրքիր է հատկապես վերլուծաբան Ջոշուա Կուչերայի պնդումը այն մասին որ այդ զենքերը նախ և առաջ ուղված է Հայաստանի դեմ: Այս դեպքում հարց է առաջանում Ադրբեջանը բոլորովին վերջերս ՌԴ-ից գնեց երկու դիվիզիոն С-300 ПМУ-2 համալիրներ, որոնք ևս կարող են լուծել ՀՀՊ խնդիրներ: Ինչպես հայտնի է Ադրբեջանը գնել է նաև այլ խորհրդային համալիրներ և վերանորոգել է նաև եղած հին համալիրները: Հարց է առաջանում ինչի համար, ինչպես հայտնի է ՀՀ-ը չունի մեծ ՌՕՈւ-եր: Սա կարող է նշանակել, որ կամ նախկին լուրերն էին հերյուրանք, կամ իրականում այդ զենքերը չունեն այն հուսալիությունը, մասնավորապես С-300 ПМУ-2-ը, կամ էլ իրականում Ադրբեջանը պատրաստվում է բոլորովին այլ պատերազմի: Ամենայն հավանականությամբնման միջոցները նախ ուղված են Իրանի դեմ»,- ասաց ռազմական փորձագետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am
16:35
Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
«Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար քաղաքացիների իրավունքներն ու շահերը բացարձակապես կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:28
2024 թվականը շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր. Սուրեն Պապիկյան
«2024 թվականը շատ կարևոր և Զիմված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր, այն նաև ԶՈւ-երի համար հնարավորություն էր, որպեսզի կարողանան...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն. Սուրենյանց
Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՞ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ 1. Օպերատիվ ստեր- դրանք...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ի՞նչ է նախադիաբետը
Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները
Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հարց ԿԲ-ին, ԹելՍել-ն արդյոք ունի՞ լիցենզիա տոմս վաճառելու համար. Մարության
Երևանի նախկին  քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրապարակային կերպով հարց ուղղեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ հետաքրքրվելով, ԹելՍել...
Աղբյուր` Panorama.am
15:10
Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը
«Տրանսպորտը Երևան քաղաքի տնտեսության արյունն է, քաղաքային իշխանությունը պետք է տրամադրի դոտացիա, որպեսզի ուղեվարձը...
Աղբյուր` Panorama.am
15:05
90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան
«Բոլոր այն մարդիկ, որոնք աշխատունակ են, գտնվում են այնպիսի ընտանիքներում, որտեղ իրենց խնամառության ներքո չկան հաշմանդամություն ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:54
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց
Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Մահացել է Լալա Մնեյանը
Մահացել է ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանը։ Գույժն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա ամուսինը՝ Հայաստանի ժողովրդական վարպետ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ճանապարհը տեսչական մարմնին դիմելն է. Նախարարը՝ աշխատավարձեր չվճարելու դեպքերի մասին
«Մենք աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնին օրենսդրությամբ տվել ենք լիազորություն՝ ամբողջությամբ վերահսկելու Աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
14:06
Հայկ Մարության. Բացարձակ որևէ հաշվարկ չկա տրանսպորտի թանկացման տակ դրած
«Հանրային տրասնպորտի տոմսային միասնական համակարգին մենք դեմ չենք։ Դա պետք է գումարները ստվերից դուրս բերելու համար, ինչպես նաև տվյալների...
Աղբյուր` Panorama.am
14:02
Երևանի ավագանու որոշման պատճառով՝ սուրճի ապարատների բիզնեսը փակման եզրին է. ակցիա՝ ԱԺ դիմաց
Ազգային ժողովի մոտ են հավաքվել Երևանում սուրճի ապարատների գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցները։ Երևանի ավագանու որոշմամբ, 2025 թվականից...
Աղբյուր` Panorama.am
13:34
Մեսրոպ Առաքելյան. Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում
«Բալանսավորված քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը օտարերկրյա ներդրումներն են»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հրդեհ Չարենցավան քաղաքում
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 15-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
13:18
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝ 1․ Թերապևտիկ հիվանդություններ Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}