Թուրք քաղաքական գործիչները մեկնաբանում են Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի կայացրած որոշումը
Թուրք քաղաքական գործիչները մեկնաբանել են երեկ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի կողմից Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծի հակասահմանադրական ճանաչվելու փաստը: Քաղաքական գործիչների դիրքորոշումները ներկայացրել է թուրքական «Ջումհյուրիյեթ» (Cumhuriyet) պարբերականը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու. «Մենք սպասում էինք այսպիսի դիրքորոշման: Սա մի որոշում էր, որը վերացրեց թուրք-ֆրանսիական հարաբերություններում առաջացող անդունդը»:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչ. «Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը այս օրինագծին սատարող ֆրանսիացի քաղաքական գործիչներին մի լավ դաս տվեց: Այս որոշումը կանխեց ֆրանս-թուրքական հնարավոր հսկայական ճգնաժամը»:
ԵՄ հարցերով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշ. «Եղավ այն, ինչը որ պետք է լիներ: Խելամտությունը հաղթեց և Ֆրանսիան պատմական սխալ անելուց հետ կանգնեց»:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության(CHP) անդամ, պատգամավոր Թանժու Օզջան. «Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը արեց այն, ինչը չկարողացավ անել մեր երկրին Եվրոպայում մենակ թողած և մեղադրանքների դեմ ոչ մի բան չանող Էրդողանը»:
Հիշեցնենք, որ երեկ ` փետրվարի 28-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել այս տարվա հունվարին Սենատի ընդունած` Ֆրանսիայում Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները