Տնտեսություն 16:40 29/02/2012

Կ.Վարդանյան. Հայաստանն էլեկտրոնային առևտրի իրականացման երեք ուղղության կարիք ունի

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազամակերպության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ 2011թ-ի հոկտեմբերից իրականացնում է «Էլեկտրոնային առևտրի բնագավառում պետական քաղաքականության և իրավական դաշտի բարեփոխումներ»-ի ծրագիրը: Ինչպես այսօր կայացած ասուլիսում ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, էլեկտրոնային առևտուրը Հայաստանում զարգացնելու նպատակով միությունը ձեռնամուխ է եղել էլեկտրոնային առևտրի ոլորտին վերաբերող խնդիրների բացահայտմանը, ինչպես նաև անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումների իրականացմանը:

Կ.Վարդանյանի խոսքերով՝ Հայաստանն էլեկտրոնային առևտրի իրականացման երեք ուղղության կարիք ունի. առաջինը՝ Հայաստանի ներսում առևտուրը, որը կարող է փոխել շրջանների հետ կապը՝ էականորեն մեծացնելով ներքին առևտրի ծավալները: Սա կարևոր խնդիր է նաև ՀՀ մարզերի համաչափ զարգացման առումով: Երկրորդ՝ մտավոր ռեսուրսի արտահանումն է երկրից, այսինքն՝ էլեկտրոնային առևտրի գործիքների ներդրումը թույլ կտա մեր մասնագետներին իրենց ստեղծած պրոդուկտները վաճառել էլեկտրոնային առևտրի ձևով: «Երրորդ ուղղությունը ապրանքի ներմուծումն է Հայաստան, որի միջոցով անհարկի մոնոպոլ շուկաններն արդեն չեն կարող այդ մոնոպոլ վիճակը երկար պահպանեն և գների բալանսավորում տեղի կունենա»,- ասաց Կ. Վարդանյանը՝ հավելելով, որ այս 3 ուղղությամբ պետք է փոփոխություններ արվեն:

ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը նշեց, որ առևտուրը Հայաստանում օրենսդրորեն բավականին լավ ձևակերպված է, բայց հիմնականում ձևակերպված է ֆիզիկական առևտրի համար, սակայն էլեկտրոնային առևտրի տարբերակը ներմուծման և արտահանման դեպքում այլ սխեմա է պահանջում: Ըստ Կ.Վարդանյանի՝ Հայաստանը մի շարք միջազգային համաձայնագրեր է ստորագրել, որոնք վերաբերում են սուրհանդակային ծառայություններին: Սակայն Հայաստանում դա չի կիրառվում, մինչդեռ այդ ձևերի կիրառումը զգալիորեն կհեշտացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային առևտրով զբաղվելը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանի խոսքերով՝ էլեկտրոնային առևտրի ոլորտն ուսումնասիրելիս առաջին հերթին ի հայտ են գալիս օրենսդրական, հարկային, մաքսային և վճարահաշվարկային համակարգին վերաբերող խնդիրներ: Ըստ նրա՝ մեր օրենսդրական դաշտում «առևտուր» հասկացությունը շատ լավ նկարագրված է, բայց մենք հասկանում ենք, որ դա վերաբերում է առևտրային տարածքներում՝ խանութում, սրահում, իրականացվող առևտրին, այլ ոչ թե վիրտուալ տիրույթում: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել, թե ինչ է էլեկտրոնային առևտուրը, ուսումնասիրել էլեկտրոնային առևտրի վերաբերյալ միջազգային փաստաթղթերը:

Վ. Դանիելյանի խոսքերով՝ մաքսային դաշտում նույնպես առանձնացրել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես, մաքսային ձևակերպումների գործընթացները պետք է փոխվեն: Ըստ նրա՝ խնդիրներ կան նաև փաստաթղթերի հետ, դրա համար պետք է որոշ հստակություններ մտցվեն, մասնավորապես՝ առաջարկվում է էլեկտրոնային առևտրի դեպքում բեռնամաքսային հայտարարագրերը և այլ փաստաթղթերը պարզեցվեն, իսկ փոստային ծառայությունների դեպքում բեռնամաքսային հայտարարագրերի տեղը կիրառվեն միջազգային կոնվենցիայով համաձայնեցված փոստային համապատասխան փաստաթղթերը:
Նշվեց նաև, որ էլեկտրոնային առևտրի զարգացման առումով խոչընդոտներ կան նաև ֆիզիկական անձանց մասնակցության դեպքում: Կան որոշակի սահմանափակումներ. մասնավորապես՝ 180 օրվա մեջ կարելի է առանց մաքսային ձևակերպման միայն մեկ անգամ էլեկտրոնային առևտուր անել 20 կգ և 150 հազար դրամի սահմաններում: Վ.Դանիելյանի խոսքերով՝ էլէկտրոնային առևտրի համար սա նույնպես մեծ խոչընդոտ կարող է հանդիսանալ:

Ինչ վերաբերում է վճարահաշվարկային համակարգին, ապա Վ.Դանիելյանը նշեց, որ Հայաստանում չի սպասարկվում այլ երկրներում թողարկված Visa և Master քարտերը: Սպասարկելու համար պետք է Հայաստանի բանկերից մեկը համապատասխան արտոնագիր ունենա, օրինակ՝ Visa E-Commerce, և մյուս բանկերին ծառայություն տրամադրի, որպեսզի հնարավոր լինի դրսից ինտերնետով առևտուր անել: «Մեր ունեցած տեղեկություններով համակարգը Հայաստանում ներդնելու համար այսօր 3-4 բանկեր բանակցություններ են վարում»,- ասաց Վ.Դանիելյանը:

«Բանկերն ասում են` մենք այդ արտոնագիրը չենք գնում, որովհետև հայտնի չէ, թե ինչ ծավալի առևտրաշրջանառություն կլինի, մյուս կողմից էլ, եթե այդ լիցենզիան չլինի ու շուկան չաշխատի, դժվար է գնահատել, թե ինչ ծավալի առևտրաշրջանառություն կունենա տվյալ շուկան: Դրա համար դիմել ենք ՀՀ վարչապետին, Կենտրոնական բանկին, որպեսզի գոնե մեկ բանկի համաֆինանսավորեն արտոնագրի ձեռքբերման գործում»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա գնահատմամբ՝ եթե այս հարցը լուծվի, ապա երկու տարի հետո առևտրաշրջանառության ծավալը տարեկան կկազմի մոտ 100 մլն դոլար: «Բացի դրանից՝ մենք կշահենք մոտ 3-4 մլն դոլար, որը տալիս ենք դրսի վճարահաշվարկային համակարգերին»,- նշեց Կ.Վարդանյանը:

 Նախորդիվ` Էլեկտրոնային գրագիտության ոչ բավարար մակարդակը՝ էլեկտրոնային առևտրի զարգացման խոչընդոտ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:23
Հերոսը դու՛ ես, ու ես ու դու պետք է հերոսանանք կրթության, աշխատանքի, օրինապահության, ապրելակերպի, գործելակերպի մեջ. Փաշինյան
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}