Հեղաշրջո՞ւմ է Ադրբեջանում. Ինտերնետն անջատված է, հեռախոսներն աշխատում են ընդհատումներով
Ադրբեջանի Գուբայի շրջանում զանգվածային անկարգությունները շարունակվում են, իրադրությունը գնալով լարվում է: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Գուբայում, ինչպես նաև հարևան ՝ Խաչմազի ու Գուսարի շրջաններում ինտերնետն անջատված է, իսկ բջջային կապն աշխատում է խափանումներով: Ավելի վաղ Գուբա էին մտցվել զրահապատ տեխնիկա և ջրցան մեքենաներ:
Գուբայի ոստիկանության շենքի մոտ ներքին զորքերի և հանրահավաքի մասնակիցների միջև բախում է տեղի ունեցել:
Հազարավոր մարդիկ են եկել ոստիկանության շենք՝ պահանջելով ազատ արձակել առավոտյան ձերբակալված հանրահավաքի մասնակիցներին: Սակայն նրանց պահաջը չի բավարավել:
Զինվորները քարեր և ձողեր են շպրտում հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ: Ըստ աղբյուրի պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել՝ ջրցան մեքենաներ և վարժեցրած շներ բերել:
Հիշեցնենք, որ անկարգությունների պատճառը շրջանային վարչակազմի ղեկավար Ռաուֆ Հաբիբովի արտահայտությունն է եղել, որը տեղի բնակիչները վիրավորական են համարել: Օրերս Հաբիբովը հայտարարել էր, որ գուբացիները «վաճառել են իրենց և իրենց շրջանը»: Հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր 200 ցուցարարի:
Նախորդիվ ` Ադրբեջանական հուզումներում վիրավորներ կան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին