Ապօրինի զինանոցի տեր դաշնակցականը ձերբակալվել է (վիդեո)
Երևանի Նոր Նորքի Մոլդովական 12 հասցեում փողոցում գտնվող կաթսայատանը կից շինության տեր Արշավիր Կարապետյանը, որը դաշնակցական է և կասկածվում է ապօրինի զենք պահելու համար, ձերբակալվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Panorama.am-ը այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ ծառայողների կողմից խուզարկություն էր կատարվել Արշավիր Կարապետյանին պատկանող Մոլդովական 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում, որտեղ հայտնաբերվել է 12 АК տեսակի առանց պահունակի ինքնաձիգ, 1 СВД տեսակի հրացան, 6 ձեռքի գնդացիրներ, 4 հատ հաստոցային գնդացիրներ, 5 նռնականետեր, 3 հատ հակատանկային նռնականետի հրթիռներ, գնդացիրների տարր, 11 հատ հակատանկային ականներ, մետաղյա տուփ, որի մեջ տեղադրված է եղել 73 կապսուլ-կետոնատոր, 7 հատ պայթուցիկ, հակատանկային նռնակ, 50 հատ S1 տեսակի նռնակներ առանց պայթուցիչի, 62 հատ տրոտիլային զանգվածներ, 19 փամփուշտների շղթաներ, 2 կիսաբաց մետաղյա տուփեր, որոնցից մեկում կային 20, մյուսում`28 տուփ 5.45 տրամաչափի փամփուշտ, պայթուցիչներ, դատարկ փամփուշտատուփեր և այլ տեսակի զենք ու զինամփերք:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել էր քրեական գործ Քր Օրի 235 հոդված 1-ին մասի հատկանիշներով` «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»:
Կատարվում է նախաքննություն:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Հ.Յ. Դաշնակցության լրատվական ծառայության ղեկավար Սպարտակ Սեյրանյանը հաստատել էր, որ Արշավիր Կարապետյանը Դաշնակցություն կուսակցության անդամ է: «Արշավիր Կարապետյանը ՀՅԴ անդամ է: Կռված տղա է: Ինչ ասեմ, զենք զինամթերքի հետ ինքը կապ չունի, բայց ամեն դեպքում թող նախաքննությունը ցույց տա, ես տեսակետ, կարծիք չհայտնեմ: Ես ենթադրում եմ, որ կապ չունի»,-ասել էր նա:
Տեսանյութը` այստեղ: http://www.youtube.com/watch?v=RGhgq8dVTWk
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան