Զանգվածային անկարգություններ Ադրբեջանում. Գուբա քաղաք զրահապատ տեխնիկա է մտցվել
Ադրբեջանի հյուսիսային հատվածում գտնվող Գուբա քաղաքում զանգվածային անկարգություներ են ընթանում: Ադրբեջանական «Թուրան» գործակալության տեղեկացմամբ, ավելի քան 10 հազար քաղաքացիներ այսօր առավոտյան ցույցի էին դուրս եկել քաղաքային գործադիր իշխանության շենքի դիմաց: Տեղեկատվության համաձայն, ցուցարարների բողոքի հիմնական պատճառն է եղել գործադիր մարմնի ղեկավար Ռաուֆ Հաբիբովի վիրավորական արտահայտություններն այն մասին, թե Գուբացիները «ծախել են իրենց մարզն ու իրենց»:
Հաղորդվում է, թե ցուցարարներն այրել են գործադիր մարմնի շենքի հյուրասրահներից մեկը, ինչպես նաև գործադիրի ղեկավարի տունը: Ցուցարարների հիմնական լոզունգները քաղաքային իշխանությունների հրաժարականի մասին է:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, քաղաք է մտցվել զրահապատ տեխնիկա և ջրցան մեքենաներ: Գործադիրի շենքի մոտ բախումներ են ընթանում հատուկ ծատայության զորքերի և ցուցարարների միջև: Նշվում նաև, թե որոշ քաղաքացիներ փակել են Գուբա տանող գլխավոր մայրուղին և խոչընդոտում են տրանսպորտի գործունեությունը:
Ցուցարարները պահանջում են նաև ազատ արձակել այսօր ավելի վաղ ձերբակալված 200 ակտիվիստներին, հակառակ դեպքում սպառնալով հրի մատնել քաղաքի բոլոր պետական հաստատությունները:
«Թուրան» գործակալության հաղորդմամբ, երկրի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպի առնչությամբ ակտիվ խորհրդակցություններ է վարում ուժային կառույցների ղեկավարներ հետ:
Նշենք, Ադրբեջանի Գուբայի շրջանը հիմնականում բնակեցված է լեզգիններով, լեռնային հրեաներով և այլ ազգությունների ներկայացուցիչներով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան