Ադրբեջանական հուզումներում վիրավորներ կան
Ադրբեջանի Գուբա քաղաքում շարունակվում են անկարգությունների վերածված բողոքի ցույցերն՝ընդդեմ քաղաքային իշխանությունների: «Թուրան» գործակալության հաղորդագրության համաձայն, հատուկ ջոկատայինների և ցուցարարների միջև բախումների արդյունքում տուժել է չորս մարդ, որոնցից երեքը՝ ՆԳ նախարարության զինծառայողներ: Հաղորդվում է նաև, թե բախումների ժամանակ տուժել է մեկ լրագրող: Իրավիճակը հանդարտեցնելու նպատակով Գուբա է ժամանել Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը, ով ելույթ է ունեցել ցուցարարների առջև:
Հիշեցնենք, Գուբայում զանգվածային անկարգություները սկսվել էին այսօր առավոտից տեղի գործադիր մարմնի ղեկավար Ռաուֆ Հաբիբովի վիրավորական արտահայտություններից հետո այն մասին, թե Գուբացիները «ծախել են իրենց մարզն ու իրենց»:
Հաղորդվում էր, թե ցուցարարներն այրել են գործադիր մարմնի շենքի հյուրասրահներից մեկը, ինչպես նաև գործադիրի ղեկավարի տունը: Ցուցարարների հիմնական լոզունգները քաղաքային իշխանությունների հրաժարականի մասին է:
Ավելի վաղ Գուբա էր մտցվել զրահապատ տեխնիկա և ջրցան մեքենաներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան