Դաբրո չստացածները չկարողացան խոսել վարչապետի հետ
Երեկ մինչև օրվա վերջ ԱԺ-ում էին մնացել երկու պատգամավոր` Խաչիկ Պետրոսյանը (Կառլոս Պետրոսյանի եղբոր որդին) և Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը): Նրանց հետևել է «Չորրորդ ինքնիշխանությունը»: Պատգամավորները երկար զրույցի են բռնվել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: «ԱԺ-ում շրջանառվող խոսակցությունների համաձայն` այս երկու մանդատավորները ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանում հայտնվելու «դաբրո» չեն ստացել: Երեկ նրանք երկուսն էլ փորձում էին որսալ պահն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ առանձնանալ, սակայն վերջիններս Գալուստ Սահակյանից այն կողմ «չձգեցին»»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները