ԱՄՆ Կոնգրեսում նշել են Սումգայիթի ողբերգության տարելիցը
Սումգայիթի ողբերգության 24-ամյա տարելիցը նշվել է նաև ԱՄՆ Կոնգրեսում: Կոնգրեսականներ Ֆ.Վոլֆը, Ջ.Չուն, Գ.Փեթերսը, Հ.Բերմանը, Դ.Սիսիլլին, Ա.Էշուն, Ա.Շիֆը, Ֆ.Փալլոնը, Բ.Շերմանը և ուրիշներ ելույթ են ունեցել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում և հանդես են եկել ընդարձակ հայտարարություններով:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ներկայացուցիչների պալատում կատարված ելույթները հեռարձակվել են նաև Կոնգրեսի աշխատանքը լուսաբանող համաամերիկյան ընդգրկում ունեցող հանրահայտ «C-SPAN» հեռուստաալիքով:
Կոնգրեսականներն իրենց ելույթներում ու հայտարարություններում դատապարտել են Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում իրականացված հայկական կոտորածները, Ադրբեջանի աճող ռազմական ծախսերը, հրադադարի խախտումները, սպառազինությունների կուտակումը, ռազմական հռետորաբանությունը, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում