ԿԳ նախարարի շրջաբերականը. Բուհից հեռացման ենթակա ուսանողները ևս մեկ անգամ կարող են հանձնել ստուգարք կամ քննություն
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է իջեցրել բուհերի ռեկտորներին:
«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստացել այն ուսանողներից, որոնք 2011-2012 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի ավարտին`ակադեմիական պարտքերի մարման երկու շրջանների ամփոփման արդյունքներով, մեկ ստուգարքի կամ քննության պատճառով դուրս են մնում բարձրագույն ուսումնական հաստատությունից:
Նախարարությունը քննարկել է հարցը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԿԳ նախարարի 2011 թ. նոյեմբերի 17- ի թիվ 1242-Ն հրամանով «Հայաստանի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կ ա ր գ»-ը կիրառման մեջ է դրվել նշված կիսամյակից և ուսանողների մի մասը համաձայն դիմումներում նշված հիմնավորումների լիարժեք տեղեկացված չեն եղել կարգի պահանջների վերաբերյալ, նախարարությունը թույլատրում է անբավարար առաջադիմության պատճառով` մեկ ստուգարք կամ քննություն, բուհից հեռացման ենթակա ուսանողներին ևս մեկ անգամ հանձնելու այն:
Միաժամանակ առաջարկում եմ մինչև հաջորդ կիսամյակի քննաշրջանի սկիզբը ապահովել բուհի պրոֆեսորադասխոսական և վարչական անձնակազմի և ուսանողության լիարժեք իրազեկումը վերոհիշյալ կարգի պահանջների վերաբերյալ»,-ասված է շրջաբերականում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին