Քաղաքապետի «Ալեքսանդրապոլն» ու 6500 անօթևան ընտանիքները
Գյումրեցիներին զայրացրել ու վրդովեցրել է նախորդ տարեվերջին Գյումրիի կենտրոնական հրապարկից քիչ հեռու բացված «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային համալիրը, որը պատկանում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Գյումրիի համար սա թերևս անթույլատրելի ճոխություն է. գրում է «Հայացքը»:
Թերթի թղթակցի հետ զրույցում գյումրեցիները իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքապետի հյուրանոցի վերաբերյալ: Նրանց խոսքերով, նման օբյեկտի փոխարեն քաղաքապետը կարող էր մի քանի տասնյակ աղքատ ընտանիքների բնակարանային հարցերը լուծել: «Դրա ժամանա՞կ էր: Ինքը պիտի մարդկանց մասին մտածի, տուն կառուցի, մարդկանց տեղավորի: Մենք քաղաքապետ չունենք, ղեկավար չունենք: Շուն, գել իրա բնակիչներն ենք, մի օր, մի վայրկյան, թող գա ու տեսնի, թե ոնց ենք ապրում: Իմ, քո, մյուսների փողերով ա սարքում նման օբյեկտը մեզ էլ սպանեք-թողեք»,-ասում են գյումրեցինը:
Թերթը նաև նշում է, որ Շիրակի մարզը հանրապետության ամենաաղքատ մարզն է և այնտեղ ընդհանուր առմամբ անօթևան է շուրջ 6500 ընտանիք: Պաշտոնական տվյալներով այստեղ աղքատ է բնակչության 47 տոկոսը, ծայրահեղ աղքատ` 5 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները