ԲՀԿ-ում խնդիրներ կան
«ԲՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունանում մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների շրջանում: Բանն այն է, որ նախնական համաձայնություն կար, որ, անկախ տվյալ թեկնածուի կարողություններից, Գագիկ Ծառուկյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու իր թեկնածուներին: Օրինակ, Մասիսում սպասում էին, որ ԲՀԿ առաջնորդն անհրաժեշտ միջոցներ կհատկացնի պատգամավորության թեկնածուներ Տիգրան Ստեփանյանին և Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո), որպեսզի նրանք շտաբներ հիմնեն և սկսեն աշխատել: Սակայն մեծամասնական թեկնածուներն այս պահին ոչինչ չեն անում, նստած հետևում են, թե ինչպես են նախընտրական գործունեություն ծավալում ՀՀԿ-ականները: Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ում խնդիրներ կան, այդ թվում' ֆինանսական: Կամ էլ ԲՀԿ առաջնորդը հապաղում է Մասիսում նախընտրական գործունեություն ծավալել, քանի որ սա Հովիկ Աբրահամյանի մարզն է, որը նաև Ծառուկյանի խնամին է»,- գրում է «Հրապարակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները