«Human Rights Watch». Վերջին տարիներին Բաքվում անօրինական բռնազավթումներ են տեղի ունենում
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել քաղաքացիների գույքային իրավունքների զանգվածային խախտումները: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Բաքվում տեղի է ունեցել «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ «Ինձնից ամեն ինչ խլել են. Բաքվում տեղահանված մարդիկ. ապօրինի գրավում և բնակարաններից վտարում» խորագրով զեկույցի շնորհանդեսը:
«Վերջին տարիներին Բաքվում անօրինական բռնազավթումներ են տեղի ունենում, որի ժամանակ խախտվում են քաղաքացիների մի շարք իրավունքները»,- նշել է «Human Rights Watch»-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով մասնագետ Ազի Ջեյն Բյուկենենը:
Համաձայն զեկույցի, վերջին տարիներին Ադրբեջանում հարյուրավոր մարդիկ ապօրինի կերպով զրկվում են իրենց բնակարաններից:
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ բնակարանների ապօրինի քանդման գործընթացով զբաղվել են Բաքվի քաղաքապետարանն ու Պետական գույքի կոմիտեն: