Ծառուկյանը զիջեց
«Հայկական ժամանակը» գրում է. «Մեր տեղեկություններն այն մասին, որ կոալիցիոն բանակցությունների ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը թիվ 21 ընտրատարածքը (Արմավիրի մարզ), որտեղից գործող պատգամավորը ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն է, զիջել է ՀՀԿ-ին, երեկ հաստատվեցին նաև պաշտոնապես: Այն տեղեկությունը, թե Ռուստամ Գասպարյանը, որը մինչև վերջերս հայտարարել էր, որ մեծամասնականով կրկին առաջադրվելու է նույն ընտրատարածքում` այս անգամ չի առաջադրվելու, ևս պաշտոնապես հայտարարվեց: Այն տեղեկությունը, որ սույն ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշել է Նահապետ Գևորգյանի` Նովոյի փոխարեն առաջադրել Ալիկ Պետրոսյանին` ՄԱՊ-ի Ալիկին, նույնպես հաստատվեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները