Մոսկվայում հայուհի է սպանվել. իրավապահները սպանությունը պատվիրված են որակում
Այսօր Մոսկվայում «Թանուկի» ռեստորանից դուրս գալիս սպանվել է ռեստորանատեր Իրինա Զիրոյանը: Վերջինիս անվտանգության աշխատակիցը հրազենային ծանր վնասվածք է ստացել:
«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ իրավապահները սպանությունը պատվիրված են որակում, քանի որ հանցագործները կրակահերթից հետո նաև ստուգողական կրակոց են արձակել զոհի գլխին ու նոր հեռացել` ավտոմեքենայի մակնիշը դեռ ճշտվում է:
Իրավապահները նաև չեն բացառում, որ սպանությունը կապված է Զիրոյանի պրոֆեսիոնալ գործունեության հետ, քանի որ նախնական պատկերն այնպիսին է, որ հանցագործները քաջատեղյակ են եղել կնոջ գրաֆիկից ու հետևել են նրան:
«ՏՏ» մակնիշի ատրճանակը քիլերները թողել են սպանության վայրում: