Ազգային կինոկենտրոնը կաջակցի հայ կինոպրոդյուսերներին` մասնակցելու Կաննի կինոշուկային
Հայաստանի ազգային կինոկենտրոնը իր` պրոդյուսերների աջակցման ծրագրի շրջանակներում, հայտարարում է Կաննի 65-րդ կինոփառատոնի կինոշուկային մասնակցելու նախագծերի և ֆիլմերի հայտերի ընդունելություն:
Կինոկենտրոնը, հիշյալ ծրագրի շրջանակներում, հնարավորություն կընձեռի հայաստանցի կինոպրոդյուսերներին մասնակցելու խոշորագույն այդ կինոշուկային` ներկայացնելով ֆիլմեր կամ կինոնախագծեր դիստրիբյուտորներին, կինոհիմնադրամներին, ինչպես նաև՝ համատեղ արտադրությամբ հետաքրքրված պրոդյուսերներին և կինոընկերություններին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 10-ն է: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ազգային կինոկենտրոնից:
Ընտրված մասնակիցների համար կինոկենտրոնը կկազմակերպի կինոշուկային մասնակցելու հավատարմագրում (ակրեդիտացիա), կտրամադրի տաղավար հանդիպումների անցկացման համար, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, խորհրդատվություն նախագծի փաթեթի ներկայացումից մինչև հանդիպումների ծրագրավորում և անցկացում, թարգմանիչի օգնություն նախագծի աշխատանքային տարբերակի ներկայացման (pitch/presentation) համար, ինչպես նաև՝ մասնակիորեն կհոգա կեցության ծախսերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան