ԱՄՆ-ի ռուսախոս բնակիչները խնդրում են Հիլարի Քլինթոնին՝ Իոսիֆ Կաբզոնին մուտքի թույլտվության տալ
ԱՄՆ-ի ավելի քան չորս հազար ռուսալեզու բնակիչները դիմում են ուղղել երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարին՝ Հիլարի Քլինթոնին՝ խնդրելով մուտքի թույլտվություն տալ ռուս երգիչ Իոսիֆ Կաբզոնին: Այս մասին, ըստ «Իտառ-Տասսի», հայտարարել է ամերիկյան Russian-American Consulting Corporation ընկերությունը, որը զբաղվում է երգչի ամերիկյան համերգաշարի նախապատրաստական աշխատանքներով, որը նախատեսված է այս տարվա մայիս-հունիսին: Այդ ամիսների համար նրանք արդեն վարձակալել են սրահներ Նյու-Յուրքում, Չիկագոյում ու Բոստոնում:
Վերջին անգամ Կաբզոնը ԱՄՆ-ում ելույթ է ունեցել 1994 թվականին: 1995 թվականին Պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել նրա բազմակի մուտքի թույլտվությունները՝ այն պատճառաբանությամբ, որ նա հնարավոր է մասնակից է կազմակերպված հանցագործությանը: Դրանից հետո Կաբզոնի բոլոր փորձերը՝ ստանալ մուտքի թույլտվություն, անհաջող են եղել: Միաժամանակ, ըստ ընկերության, որևէ պաշտոնական մեղադրանք երգչին չի ներկայացվել:
Այսօր արտաքին գերատեսչության ղեկավարի անունով ուղարկվելու է 2898 նամակ և 1273 էլետրոնային բողոք՝ ստորագրված երկրի ռուսախոս բնակիչների կողմից: Իրավաբանական փաստաթղթերի ու հավաքված բողոքների պատճենն ուղարկվելու է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանին, հայտարարել են համերգի կազմակերպիչները:
Մարտի 15-ին Ի. Կաբզոնը պետք է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ունենա: Հարցի դրական լուծման համար էլ հենց նման նախաձեռնությունն են իրականացնում:
Նշենք, որ ռուս հայտնի երգիչ Իոսիֆ Կաբզոնը նախատեսում է այս տարի ավարտել իր բեմական գործունեությունը: Նա հայտարարել է որ սեպտեմբերի 11-ին՝ իր 75-ամյակի օրը, Կրեմլում ունենալու է իր վերջին մենահամերգը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում