Քանդակագործ. Մարտի 1-ը հիշողությանս մեջ կմնա որպես օր, որը չպետք է կրկնվի
«Այն, ինչ ես տեսա այդ գիշեր, սարսափելի էր` բոլոր կողմերից փակված փողոցներ: Հայը դուրս էր եկել հայի դեմ: Աստված չանի, որ այդ գիշերվա պատկերը կրկնվի», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը` հետադարձ հայացք նետելով 4 տարի առաջ մարտի 1-ին կատարված իրադարձություններին: Բանախոսը շեշտեց, որ զերծ է մնում քաղաքական գնահատականներից` սահմանափակվելով միայն քաղաքացիական գնահատականով:
«Դանիել Վարուժանը, երբ պայքար-պայքարի կոչ էր անում, նկատի չուներ պայքար հայը հայի դեմ, այլ` մեր արտաքին թշնամիների: Ժամանակն է, որ համախմբվենք ու իրար մեջ թշնամիներ չփնտրելով` պայքարենք մեր ընդհանուր թշնամիներ դեմ»,- ասաց նա` հավելելով, որ մարտի 1-ն իր հիշողության մեջ կմնա որպես օր, որ չպետք է կրկնվի:
«Ես գիտեի, որ Ազատության հրապարակում շուտով անախորժ դեպքեր են լինելու: Գիշերը` ժամը12-1-ի կողմերը, գնացի հրապարակի կողմը, տեսա, որ փակ է: Իսկ դրանից հետո այն, ինչ տեսա, Աստված մի արասցե, որ կրկնվի, դա ողբերգություն էր մեր ազգի համար: Մանավանդ, որ քիչ ենք մնացել, և ամեն մի հայի կյանքը ավելի թանկ է մեզ համար: Ես, չխորանալով այդ երևույթների մեջ, ասում եմ, որ դա աթոռակռիվ էր, իշխանության կռիվ»,-ասաց քանդակագործը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում