Թուրքերը դժգոհում են. Իրենց լիրայի տարբերանշանը «հայկականի գլխիվայր շուռ տրված տարբերակն է»
Ըստ թուրքական «Internerhaber» լրատվական կայքի` այսօր Թուրքիայի Կենտրոնական բանկը ներկայացրել է թուրքական լիրայի (դրամական միավոր) նոր տարբերանշանը, որի համար ավելի վաղ հայտարարվել էր մրցույթ:Արդյունքներն արդեն ամփոփվել են. առաջարկված 8362 տարբերակներից ընտրվել է Թուլայ Լալենի առաջարկածը:
Նույն աղբյուրի համաձայն`թուրքական դրամի նոր խորհրդանիշը սոցիալական ցանցերում լայն քննարկման առիթ է դարձել: Ուշագրավ է այն, որ «Facebook» սոցիալական ցանցում թուրք օգտատերերը դժգոհություն են բարձրացրել այն պատճառով, որ թուրքերի ազգային արժույթի` լիրայի նորընտիր տարբերանշանը չափազանց նման է հայկական դրամի տարբերանշանին: Թեև Թուլայ Լալենը իր ստեղծած տարբերանշանը ներկայացրել է իբրև «T» և «L» տառերի համադրություն, բայց շատերի դիտարկմամբ` լիրայի այդ սիմվոլը հայկական դրամի տարբերանշանի գլխիվայր շուռ տրված տարբերակն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա