Հետազոտություն. 2020թ.-ին մարդու հիշողությունը կդառնա հիպերհղումային համակարգ՝ թեգերով
«Pew Internet & American Life Project» հետազոտական կենտրոնը ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ ինտերնետը փոխում մարդու մտածելակերպը: Այս մասին տեղեկացնում է Pew Internet & American Life Project» -կենտրոնի պաշտոնական կայքը:
Հետազոտությունների արդյունքում նաևբացահայտվել է, որ կան մի շարք երիտասարդներ, ովքեր իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են ինտերնետում, նրանք կախվածություն են ունեն նաև բջջային հեռախոսներից ու իրենց կյանքը չեն պատկերացնում առանց դրանց:
«Այսպիսով պատկերացնենք 2020թ: Չպետք է մտածել, որ միայն բացասական փոփոխություններ տեղի կունենան, և այն արտահայտությունը, թե «ինտերնետը ուտում է ուղեղը» և «հետո ավելի վատը կլինի» պետք է մոռանալ: Վատ չի լինի, ուղղակի այլ կերպ կլինի:
Մարդիկ կսկսեն այլ կերպ հիշել մի շարք բաներ: Հիշողությունը կդառնա հիպերհղումային համակարգ՝ կառուցվածքային թեգերով և հիմնական բառերով»:
Վատ կանխագուշակումը կայանում է նրանում, որ հետագայում մարդիկ ավելի ցրված են լինելու, և չեն կարողանալու կենտրոնանալ անգամ ամենակարևոր բաների վրա:
«Pew Internet & American Life Project» հետազոտական կենտրոնի կատարած ուսումնասիրությունների հարցմանը մասնակցած մարդկանց 55% հավատում են, որ 2020թ 30 տարեկանից ցածր երիտասարդները կլինեն ավելի զարգացած, քան նախորդ սերնդի ներկայացուցիչները, ինչպես նաև խելացի, արագաշաժ ու ճարպիկ:
Հարցմանը մասնակիցների 42%-ի կարծիքով ավելի վատ է լինելու և նրանք խոսում են ցրվածության մասին, և բերում են այն փաստը, որ երիտասարդները ամեն ինչ կսկսեն փոխարինել ինտերնետով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին