Թոքմաջյան. Նույնիսկ Ֆրանսիան է այսօր երկակի խաղ խաղում
«Ես պաշտում եմ Ֆրանսիան մշակույթի, արժեքների համար, բայց տեսնում եմ, որ նույնիսկ Ֆրանսիան այսօր երկակի խաղ է խաղում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը` անդրադառնալով Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշմանը` ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը խորհրդարանի կողմից հակասահմանադրական հայտարարելու վերաբերյալ:
«Ֆրանսիան համ ուզում է չկորցնել թուրքերի ձայնը, համ հայերինը», - ասաց նա:
Մտավորականը կոչ արեց ձերբազատվել որդեգրած այն սկզբունքից, թե մեք ազնիվ ենք և արդար, և նշեց, որ ճշմարտության համար պետք է իրական պայքար մղել:
«Եկեք մտածենք, թե որն է վատը: Իսկ վատը նաև այն է, որ մենք գտնում ենք , թե մենք ամենաազնիվն ենք: Ո´չ: Աշխարհը շահերի բախում է. «Եթե ինձ օգտակար է, ես դա անում եմ»: Ո՞վ չի իմանում, որ Խոջալուի ժամանակ թուրքն է թուրքին սպանել, բայց Սումգայիթը թողած, դա են «ցեղասպանություն» ճանաչում: Մենք սպասում ենք, որ լռելով մեր ազնվությունն ու արդարությունը կհաղթի, մինչդեռ մեր թշնամին գիշեր ու ցերեկ արթուն է: Հայաստանը դեռևս թույլ է և միայն պատմությունից դասեր քաղելով, ու ձախողումների վրա սովորելով պետք է առաջ գնա»,-ասաց Լևոն Թոքմաջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում