Հասարակություն 15:13 01/03/2012

Ա. Սաղաթելյան. Խոջալուի մասին ադրբեջանական միֆը որևէ ողջամիտ հիմք չունի

«Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» վավերագրական ֆիլմն ապացուցում է, որ Խոջալուի մասին ադրբեջանական միֆը որևէ ողջամիտ հիմք չունի, ապացուցում է, որ Աղդամի օպերացիայի ժամանակ չի խախտվել միջազգային հումանիտար իրավունքը: Ֆիլմի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Արա Սաղաթելյանը:

1 ժամ 30 րոպե տևողությամբ «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» վավերագրական ֆիլմում ներկայացված են իրողություններ` 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի շրջափակման ճեղքման և Բաքվի քաղաքական էլիտայի հանցավոր գործունեության հետևանքով տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք Խոջալուի խաղաղ բնակչության մահվան պատճառ են դարձել:

Երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմում ներկայացված են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական շրջանակների կողմից կատարված հանցագործությունները հաստատող անհերքելի փաստեր. հանցագործություններ, որոնց զոհ են գնացել կանայք, երեխաներ և ծերեր: Ֆիլմի ստեղծման աշխատանքներն իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» կողմից:

«Ադրբեջանը վերջին օրերին մեծ գումար է ծախսում այս միֆի քարոզչության վրա, քանի որ սա միակ հենակետն է, որը, իրենց պատկերացմամբ, ամենաամուր առանցքն է Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչության համար»,- ասաց Ա. Սաղաթելյանը:

Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Արման Սաղաթելյանն ասաց, որ ֆիլմի աշխատանքների մեկնարկը տրվել է երկու տարի առաջ, երբ չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովան (Դ. Մազալովան հեղինակն է Այազ Մութալիբովի հետ հայտնի այն հարցազրույցի, որտեղ Ադրբեջանի նախկին նախագահը խոստովանում է, որ Խոջալուի ողբերգությունը ադրբեջանական ընդդիմության ձեռքի գործն է) այցելել է Հայաստան: Հենց այդ ժամանակ էլ որոշում է կայացվել փորձել ամփոփել այդ բոլոր նյութերը, հավաքագրել բոլոր վկայությունները, որպեսզի ադրբեջանցիների կողմից 20 տարի շարունակ տարածվող միֆին հնարավոր լինի արժանի հակահարված հասցնել ու հակափաստարկներ ներկայացնել:

«Մենք սառը տրամաբանական դատողությունների, հետազոտությունների արդյունքում փորձել ենք տալ մի շարք հարցերի ճիշտ պատասխաններ` կատարվել է հանցագործություն, զոհվել են անմեղ մարդիկ ու քաղաքացիական անձինք, ու խնդիր ենք ունեցել հասկանալու` ով է պատասխանատվություն կրում այդ զոհերի համար, որն է այն կողմի մոտիվացիան, որը պետք է կրի պատասխանատվություն»,- ասաց Արման Սաղաթելյանը:

Ներկայացնելով այդ ժամանակ ստեղծված իրավիճակը, նա նշեց, որ ԼՂՀ իշխանություններն այլընտրանք չեն ունեցել, քան սովի, ջրի, դեղորայքի ճգնաժամի պարագայում ամբողջությամբ շրջափակված ու 5-6 կետից ռմբակոծվող Ստեփանակերտի շրջափակումը ճեղքել:

Բայց, ըստ նրա, փաստ է, որ ադրբեջանական կողմը տեղեկացված է եղել նախատեսվող ռազմական օպերացիայի մասին ու ոչ մի միջոց չի ձեռնարկել այդ տարածքի խաղաղ բնակչությանը տեղափոխելու ուղղությամբ, այլ դիտավորյալ ու հանցավոր կերպով պահել է բնակչությանը ռազմական գործողությունների սրտում:

Արման Սաղաթելյանը իր խոսքում ընդգծեց, որ հայկական ուժերը իրականացրել են ռազմական օպերացիա` պահպանելով հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, որպեսզի բնակչությունը, նաև զինված ստորաբաժանումները, առանց կորուստների լքեն տարածքը:  «Ովքեր որ անցել են հումանիտար այդ միջանցքով, բարեհաջող հասել են տեղ, նաև Խաջալուի քաղսովետի նախագահը, ով հասել է Բաքու, դարձել պատգամավոր, հումանիտար անցման երկայնքով որևէ մահացության դեպք, զոհ չի գրանցվել: Փաստ է, որ դեպքերը դարձել են շահարկման առարկա: Դրանք տեղի են ունեցել Աղդամի մոտակայքում, այն տարածքներում, որտեղ մինչև 1993 թվականը հայկական կողմը մուտք, վերահսկողություն չի ունեցել: Փաստ է, որ դիակները, որոնք հայտնվել են իրենց տարածքներում` և բազմաթիվ անգամ տեղաշարժվել են, և այլանդակվել են: Փաստ է, որ այս ամենը տեղի է ունեցել, որպեսզի այս հարցը շահարկվի ներքաղաքական պայքարում, որպեսզի իշխանությունից հեռացվի այն ժամանակվա նախագահ Մութալիբովը, ու ազգայնական ուժերը գան իշխանության, ու որպես խաղաքարտ օգտագործվի հայ ատելության զարգացման դեմ, հայկական կողմին մեղադրելու համար, որը շարունակվում է մինչև օրս»,- ասաց նա:

Ֆիլմի սցենարի հեղինակ Արմեն Մինասյանն ասաց, որ սցենարը մշակելիս առաջնորդվել են մեկ սկզբունքով` ոչ թե հետևություններ, եզրահանգումներ ներկայացնել, այլ լսարանին տալ անհերքելի փաստեր, որոնց հիման վրա դիտողը կարողանա իր համար անհրաժեշտ եզրակացություններ անել: «Բոլոր դեպքերում իրականացվել է հետազոտական հսկայական աշխատանք, փորձել ենք մեզ համար մատչելի բոլոր աղբյուրներն ուսումնասիրել: Շատ հարցերի պատասխաններ իսկապես անհնար է եղել գտնել, քանի որ դրանք կարելի է ստանալ միայն ադրբեջանցիներից, ինչն այս պահին ուղղակի անհնար է, քանի որ այդ երկիրն այդ իրադարձությունների ականատեսներին մեկուսացված է պահում»,- ասաց Արմեն Մինասյանը:

Արա Սաղաթելյանն ասաց, որ ֆիլմը դեռևս ռուսերեն և անգլերեն տարբերակներով է, իսկ շուտով կթարգմանվի ևս 7 լեզուներով: Վավերագրական ֆիլմի հանրային ցուցադրումը կկայանա մարտի 3-ին, ժամը 18:00-ին` «Մոսկվա» կինոթատրոնում:

Նա առանձնակի շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր տրամադրել են ֆիլմի համար անհրաժեշտ նյութեր, ովքեր անցել էին պատերազմը ու մեծ դժվարությամբ պահպանել արխիվներ, հայ ու արտասահմանցի լրագրողներին, ովքեր այն տարիներին եղել էին Ղարաբաղում ու մասնակցել այդ գործընթացներին:

«Ֆիլմի պատրաստման ժամանակ մենք ավելի շատ հենց արտասահմանցի լրագրողների, իրավապաշտպանների նյութերին ենք նախապատվություն տվել, որպեսզի ավելի օբյեկտիվ լինի»,- ասաց Արմեն Մինասյանը:

Արա Սաղաթելյանը նշեց, որ այս թեմայով կուտակված նյութը բավականին շատ է ու հնարավոր է, որ ստեղծվի ֆիլմաշար:

 

  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}