Դարչնագույն լեզուն, տակտիկական սխալն ու կոմպրոմիսների բացակայությունը ՀԱԿ-ում

Հեղինակ` Արմեն Մինասյան

Նախօրեին կայացավ ՀԱԿ հանրահավաքի ընթացքում հնչած ելույթները մի շարք դիտարկումներ անելու հնարավորություն են տալիս:

Նախ՝ ընդհանուր տպավորությունն այն է, որ ՀԱԿ-ական գործիչների հրապարակային հայտարարություններում դարչնագույնը գնալով ավելի ընդգծված է դառնում: Մի շարք արտահայտություններ՝ «ժողովրդի դատաստան», «իշխողների գույքի բռնագրավում՝ հօգուտ պետության (ժողովրդի)», «իշխանության նկատմամբ ժողովրդի մենաշնորհ» և այլն, բնորոշ են առաջին հերթին տոտալիտար ուղղվածության գաղափարախոսություններին (ֆաշիզմ, բոլշևիզմ): Թե ինչու էին դրանք շրջանառվում Ազատության հրապարակում, քննարկման հարց է (գուցե ընդամենը ամբոխի այսրոպեական պահանջները բավարարելու համար): Բայց որ դրանք վտանգավոր խոստումներ են և վտանգավոր սպասումներ են ձևավորում, միանշանակ է: Թե կոնկրետ ինչ վտանգներ, խորանալու հարկ չկա (իրենք էլ հստակ ակնարկում են, որ դրա վերջը Իրաքն ու Լիբիան է): Ընդամենը ֆիքսենք՝ եթե նման հայտարարություններ անելիս ՀԱԿ-ական գործիչները փոքր-ինչ անգամ լրջորեն հավատում են իրենց ասածներին, ուրեմն հենց այդ պահից սկսած դնում են իրենց մոտալուտ տապալման հիմքերը. Հայաստանի հասարակությունը չափազանց խելամիտ ու հասուն է՝ սեփականության վերաբաշխման ու ինքնադատաստանի ճանապարհը չընտրելու համար:

Երկրորդ կարևոր դիտարկումն այն է, որ ՀԱԿ-ը կրկնում է արդեն մի անգամ թույլ տված սխալը: Եթե հիշում եք, 2009 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ժամանակ ՀԱԿ-ը, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և մյուսների, հայտարարեց, որ այդ ընտրություններն իրենց համար 2008-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Արդյունքում՝ նա իր հռչակած մոտեցման համատեքստում այդ ընտրությունները տանուլ տվեց, ինչն ուղղակի անխուսափելի էր: Այն պատճառով, որ խորհրդարանական ընտրությունները (իսկ Երևանի ավագանու ընտրությունները կարելի է համարել այդպիսին), նախագահականից էականորեն տարբերվում են. այնտեղ մեծ հաշվով հաղթում են բոլոր նրանք, ում հաջողվում է ֆրակցիա ձևավորել ու դրա միջոցով տիրանալ իշխանության մի մասին, մինչդեռ նախագահական ընտրություններում, որտեղ հաղթողը մեկն է, բնականաբար իշխանությունը կիսել հնարավոր չէ: Եվ քանի որ ՀԱԿ-ը դրանց մոտեցավ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» տրամաբանությամբ, արդյունքում զրկվեց ամեն ինչից, որովհետև խորհրդարանական ընտրություններում ամեն ինչ վերցնելը գործնականում անհնար է: Ժամանակին այս սխալի մասին բազմիցս խոսվել էր և անգամ նշվել էր, որ հասարակության մեջ ձևավորած անհնարինի ձգտող սպասումների հետևանքը լինելու է ճիշտ նույնքան հիասթափությունը:

Եվ ահա, երեկ   ՀԱԿ-ի լիդերները, դաս չքաղելով անցյալում թույլ տված սխալից, կրկին մտան նույն գետը՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները հռչակելով նախագահական ընտրությունների առաջին փուլ: Կրկին արձանագրենք՝ եթե ընտրություններին մասնակցության տրամաբանությունը չփոխվի, ՀԱԿ-ի էլեկտորատին հետընտրական շոկ ու հիասթափություն է սպասվում:

Երրորդ կարևոր դիտարկումն այն է, որ ՀԱԿ-ում կոմպրոմիսները դժվար են ձեռք բերվում կամ ընդհանրապես ձեռք չեն բերվում: Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ իրեն լիազորել են ավարտուն տեսքի բերել ՀԱԿ դաշինքի նախընտրական համամասնական ցուցակը, վկայում է մի բանի մասին՝ ՀԱԿ-ում հավաքվածներն, առնվազն Տեր-Պետրոսյանի բացակայության պարագայում, քաղաքական որոշումներ կայացնելիս չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

Այն, որ կոմպրոմիսների մեխանիզմը, փոխարինվում է միանձնյա որոշումների ինստիտուտով (իսկ դա ամենևին էլ առաջին դեպքը չէ), ցույց է տալիս, որ ՀԱԿ-ը իր խոստացած ժողովրդավարությունն ու թափանցիկությունը չի կարողանում ապահովել անգամ սեփական շարքերում և շատ էլ հավանական է, որ իշխանությունը վերցնելու դեպքում դա կտարածի ողջ համակարգի վրա:
Իսկ մյուս կողմից էլ ակնհայտ է, որ ներքին մրցակցությունն այս ուժի ներսում այլևս վեր է ածվել դժգոհության, որի զսպման միակ գործիքը առաջնորդի կամքն է: Թե մեկ անձի կամքն ու հնարավորությունները որքան արդյունավետ կլինի լուրջ քաղաքական որոշումներ կայացնելու համար, ցույց կտա ապագան: Բայց Տեր-Պետրոսյանն ինքն իր բերած օրինակով էլ է հուշում հնարավոր արդյունքը. եթե հիշողությունս չի դավաճանում 1998 թվականի փետրվարի 3-ին դասական ուղղագրության անցնելու մասին նախագահի հրամանագիր չի ստորագրվել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}