Apple-ը «ամենահիանալին» է
Apple ընկերությունը 5 տարի շարունակ գլխավորում է աշխարհում 50 «ամենահիանալի» ընկերությունների ցանկը, որը կազմում է «Fortune» ամսագիրը: 2012 թվականի «ամենահիանալի» ընկերությունների ցանկ հրապարակվել է ամսագրի կայքէջում:
Apple-ից հետո երկրորդ «ամենահինալի» ընկերությունը երրորդ տարին շարունակ Google-ն է: Իսկ վարկանշային ցուցակի երրորդ տեղն այս տարի առաջին անգամ զբաղեցրել է Amazon ամսագիրը, որը նախորդ տարի 7-րդ տեղում էր:
Աշխարհում «ամենահիանալի» ընկերությունների տասնյակում տեղ են գտել Coca-Cola-ն, FedEx-ը, «Բերքշայր Հեթըվեյը» (Berkshire Hathaway), «Սթարբաքս»-ը, «Փրոքթեր ընդ Գեմբըլ»-ը (Procter & Gamble) և «Սոութվեսթ ավիաուղիները» (Southwest Airlines):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա