Փորձագետ. Չինական WM-80 հրթիռային հեռահար համալիրը առաջին անգամ առաքվել է ՀՀ
Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը վերջին ժամանակաշրջանում բավականին ակտիվացել է: Քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերություններից զատ ակտիվություն է նկատվում նաև ռազմական համագործակցության ոլորտում: Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ հարաբերությունների շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
«ՀՀ-ն համար ռազմական համագործակցությունը աշխարհի խոշորագույն ուժային կենտրոնների հետ չափազանց կարևոր է: Այս ոլորտում բազմավեկտոր քաղաքականությունը նախ և առաջ կենսունակության և ճկունության ցուցանիշներ են: Բանակաշինության ոլորտում շատ կարևոր են տարբեր համեմատությունները և այլընտրանքները: Գաղտնիք չէ, որ Չինաստանի հանրապետությունը օր օրի շեշտակի ավելացնում է իր ռազմական ներուժը:
Հայ-չինական ռազմական համագործակցությունը նոր երևույթ չէ, սկսած 1998-1999 թթ. այդ համագործակցությունը դրվել է լավ հիմքերի վրա: Մասնավորապես արդյունավետորեն համագործակցում ենք ռազմական կրթության ոլորտում, հետաքրքիր էր նաև ռազմատեխնիկական համագործակցությունը: Չինական WM-80 հրթիռային հեռահար համալիրը առաջին անգամ առաքվել է ՀՀ:
Ներկայումս Չինաստանում կատարվում են այս համալիրների կատարելագործումներ, ինչպես նաև կան ավելի հետաքքրիր նախագծեր: Աշխարհի ամենահեռահար համազարկային կրակի ռեակտիվ համալիրը այսօր չինական է: Ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը կարող է լինել ավելի բազմաբովանդակ, մասնավորապես հետաքրքիր են բազմատեսակ հրթիռային միջոցները»:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ից 15-ը Հայաստանի Հանրապետություն էր այցելել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՉԺՀ ՊՆ արտաքին կապերի գրասենյակի պետի տեղակալ գեներալ-մայոր Ցի Գովեյի գլխավորությամբ: Այցի ծրագրի շրջանակներում հունվարի 13-ին Չինաստանի ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարությունում, ինչի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, թիկունքային ապահովման, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող համաձայնագիր:
Թեման` Ռազմական համագործակցային երկրներ` շարունակելի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները