Հայ գրոսմայստերները` Ռաշտում
Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանն Իրանի Ռաշտ քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր և ընթանում է առաջին տեղում: Նույնքան միավոր են վաստակել նաև գրոսմայստերներ Թուֆիղին (Իրան) և Կոռնեևը (Ռուսաստան), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանն ունի 1,5 միավոր:
«B» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը և Մարիա Գևորգյանը 3-ական միավորով առաջատարների խմբում են: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա