
Դինքի գործով դատապարտյալը պահանջում է դատել նաև Տրապիզոնի ոստիկաններին
Ստամբուլում հրատարակվող երկլեզու (հայերեն-թուրքերեն) «Ագոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը թուրքական «Թարաֆ» (Taraf) թերթի հետ զրույցում հայտարարել է, որ Դինքի սպանության գործով պետք է դատարանի առաջ կանգնեն նաև Տրապիզոնի ժանդարմերիայի (ոստիկանական ուժերի տեսակ) աշխատակիցները:
Ըստ աղբյուրի` Հայալը պատմել է, որ հանցագործությունն իրականացնելու կարգադրությունը նա ստացել է Էրհան Թունջելի (Դինքի գործով մեղադրյալ) միջոցով և ավելացրել, որ Տրապիզոնի ժանդարմերիայի աշխատակիցները հաճախ են կապվել իր հետ և հորդորել մշտական կապի մեջ լինել Էրհան Թունջելի և Օգյուն Սամասթի հետ: Հայալը նաև նշել է, որ հանցագործությունից առաջ բավականին հաճախ գնացել է ժանդարմերիա, բայց դա չի ներառվել դատավարության մեջ: