Գ. Մինասյան. Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակ անտեսում ուժի կամ դրա սպառնալիքի անթույլատրելիության կարևոր սկզբունքը
«Վաղուց ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համապատասխան պատժիչ քայլեր կատարեն այն կողմի նկատմամբ, ով չի հարգում ձեռք բերված պայմանավորվածություններն ու հրաժարվում դրանց իրականացումից»,- մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆատ Ասկերովի հայտարարությունները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆատ Ասկերովը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում անցնել կոնկրետ գործողությունների:
«Այլապես, նախագահների տարբեր ֆորմատներով հանդիպումների ժամանակ ձեռք են բերվում որոշակի պայմանավորվածություններ, որոնք որոշ ժամանակ հետո ուղղակի անտեսվում են Ադրբեջանի կողմից. մասնավորապես, խոսքս շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման մասին է:
Նաև հարց է առաջանում. ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնվում միջնորդ երկրների՝ դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու առաջարկին: Միթե դրանք կոնկրետ քայլեր, կոնկրետառաջարկներ չեն»,- ասաց Գ. Մինասյանը:
Այնուհետև պատգամավորն ասաց. «Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակ անտեսում ուժի կամ դրա սպառնալիքի անթույլատրելիության կարևոր սկզբունքը: Նման վարքագիծը բացառելու համար համանախագահները պետք է կոշտ միջոցներ կիրառեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները