Ա.Զուրաբյան. ««Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» գնում են դաշինքով»
«Կարելի է արձանագրել, որ առկա է և, հավանաբար, շատ շուտով նաև բոլորը կտեղեկանան, որ ձևավորվելու է մի նոր դաշինք «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության», իսկ մնացածը զուտ տեխնիկական հատվածն է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգության» 7-րդ համագումարին հյուրընկալված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը:
Ըստ նրա այն, որ այդ դաշինքի մասին չհայտարարվեց բուն համագումարում ամբիոնից` նորմալ է, քանի որ համագումարի անցկացումը դրան միտված չէ: Բայց թեև բաց տեքստով այդ մասին չհայտարարվեց, այդուհանդերձ հասկանալի էր, նշեց նա, որ դաշինքը կայանալու է.
«Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից էր կարելի էր հասկանալ, որ դաշինքը կայանալու է` շատ տևական ու շատ արդյունավետ»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞վ է գլխավորելու միասնական ցուցակը գալիք խորհրդարանական ընտրությունների ֆորմատում, ապա Ա.Զուրաբյանը նշեց, որ լրագրողները առաջ են ընկնում, քանի որ դեռ հրապարակայնորեն դաշինքը չի կայացել և միայն դրա կայանալուց հետո կլինեն համապատասխան քննարկումներ.
«Ո՞վ է լինելու, ի՞նչ համամասնությամբ, ովքե՞ր կլինեն առաջին տեղերում… հավատացած եղեք` դաշինք կլինի, իսկ մնացածն էլ գաղտնիք չի պահվի»,- տեղեկացրեց նա:
Անձամբ իր մոտեցումը ցուցակին հետևյալն է.
«Վերջին ընտրություններում ես ցուցակում վերջին տեղում եմ եղել ու կարող եմ սրանում էլ նույն տեղում լինել: Կարծում եմ` հավաքված են այնպիսի մարդիկ, որոնք այդ սկզբունքով են մոտենում նմանատիպ հարցերին և դրանք երկրորդական են համարում»:
Ա.Զուրաբյանը նաև շեշտեց, որ ավելի քան վստահ է` հեշտությամբ կհաղթահարեն անհրաժեշտ 7 տոկոսանոց շեմը և, որ դրանում խնդիր չեն տեսնում: Ավելին` ի տարբերություն այլոց, իրենք պայքարելու են հաղթելու համար և ուրիշների նման թերահավատությամբ լցված չեն:
«Հավատացած եղեք` անակնկալներ կլինեն»:
Գործիչը ևս մեկ անգամ կրկնեց.«Երբ պաշտոնապես հայտարարվի դաշինքի մասին, այդժամ էլ կքննարկենք մնացած բոլոր հարցերը»:
Նշեց նաև, որ մարտի 11-ին տեղի է ունենալու նաև «Ազատ դեմոկրատների» համագումարը, որի ժամանակ էլ, հավանաբար, միասնական ցուցակը կհրապարակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները