Աղանդավորը ծիսական ֆրազներն արտաբերում է իտալերեն
«Իրավունքն» ուսումնասիրել է բավական հետաքրքրական տեսանյութեր, որոնց հեղինակը, օգտագործելով ձայնագրության դանդաղեցման տեխնոլոգիան, ցույց է տվել, որ «Սուրբ Հոգով» լեզուներով խոսելիս «Կյանքի խոսքի» հայաստանյան մասնաճյուղի պարագլուխ Արթուր Սիմոնյանն իրականում արտաբերում է որոշակի ծիսական ֆրազներ մաքուր իտալերեն: Եվ այդ ֆրազները վերաբերում են բազում հին ու նոր կրոններին:
Իսկ թե ինչպե՞ս է այդ «լեզուներով խոսելու» տեխնոլոգիան ծառայեցվում համաշխարհային միասնական կրոն ստեղծելու ծրագրին և ինչո՞ւ հատկապես Հայաստանում է այդքան մեծ «Կյանքի խոսքի» ակտիվությունը, թերթը կներկայացնի «Հետաքննության» առաջիկա համարում: