Թեժ պայքար Արաբկիրում. Հանցաշխարհը կաջակցի «ՍԱՍ»-ի Արտակին
«Ժամանակը» գրում է. «ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը, որը ծրագրում է ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցել թիվ 4 ընտրատարածքում (Արաբկիր), օրերս հանդիպել է Երևան քաղաքի հանցաշխարհի ներկայացուցիչներին և նրանց աջակցությունը խնդրել։
Հանցաշխարհի որոշ ներկայացուցիչներ խոստացել են աջակցել նրան, սակայն զգուշացրել են, որ ընտրվելը դյուրին չի լինելու։ Հայտնի է, որ այս ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու նաև երեկ ԲՀԿ-ի հետ դաշինք կազմած Միացյալ աշխատավորական կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը, որը մեծ հեղինակություն է վայելում ընտրատարածքում։ Շաբաթներ առաջ, նույն՝ թիվ 4 ընտրատարածքում առաջադրվելու իր մտադրության մասին է հայտնել նաև Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները