Օրվա թեմա 18:26 02/03/2012

Ռուբեն Հայրապետյան. «Մոռացեք մելքոնյաններին և պաչաջյաններին»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ֆեդերացիայի շտաբ բնակարանում մամուլի ասուլիս էր հրավիրել` պատասխանելու համար լրագրողների հարցերին: Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած ֆեյսբուքյան քննարկումների վերջաբանն այն եղավ, որ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց իր էջի փակվելու մասին: Նա խոսեց նաև Սերբիայի ու Կանադայի ընտրանիների հետ կայացած ընկերական հանդիպումների մասին: Հիշեցնենք, որ մեր հավաքականը նախ երիտասարդական կազմով 0:2 հաշվով պարտվեց սերբերին, այնուհետև 3:1 հաշվով կարևոր հաղթանակ տոնեց Կանադայի ընտրանու նկատմամբ:

«Ընկերական հանդիպումների ողջ իմաստը նրանում է, որ մարզիչները հնարավորություն ունենան` փորձարկելու մեծ թվով նորեկների: Ես ավելի շատ ուրախ եմ Սերբիայի հավաքականի հետ խաղի համար, քանի որ դա շատ ուժեղ թիմ են: Այդ խաղում մեր ընտրանու կազմում անփորձ ֆուտբոլիստներ հանդես եկան: Հրավիրվել էր նաև Իրանի բարձրագույն խմբում հանդես եկող դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, ով 3 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականի կազմում դուրս եկավ խաղադաշտ: Ֆեյսբուքում այս առիթով ես իմ կարծիքն եմ հայտնել: Տարիներ առաջ ինձ մեղադրում էին այն բանի համար, որ հավաքականը վատ է հանդես գալիս: Հիմա ես եմ պատասխանատու լավ խաղի ու լավ ֆուտբոլիստների համար: Ինչո՞ւ չպետք է պատասխանեմ վատ խաղացողների համար: Ճիշտ է` մարզիչն է որոշում, թե որ ֆուտբոլիստը պետք է հանդես գա, մարզիչն է ընտրում մարտավարությունն ու խաղաոճը, իսկ իմ գործն այն է, որ հեռու պահեմ այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն համապատասխանում հավաքականին ու նրա լավ մթնոլորտին: Եվ խոսքը միայն Գրիգոր Մելիքսեթյանը մասին չէ:

Ֆեյսբուքում յուրաքանչյուր ոք կարող է ինձ հարց ուցղել: Հարցրել են, ես էլ գրել եմ իմ կարծիքը: Այլ հարց է, որ որոշ լրագրողներ իրենց հոդվածներով փորձել են նսեմացնել հավաքականի մարզչի կատարած փայլուն աշխատանքը: Ես այդ գրողին շատ լավ գիտեմ: Անգամ գիտեմ, թե ում պատվերն է կատարում: Եթե մարզչին դուր գա Մելիքսեթյանի խաղը, ապա ես ինձ թույլ չեմ տա արգելել նրա մուտքը հավաքական:

Գեղեցիկ չէ, երբ մարդիկ, ովքեր նույնիսկ իրենց ընտանիքը չեն կարողանում կառավարել, մտնում են մի ընտանիք, որտեղ ընդգրկված են տասնյակ ֆուտբոլիստներ: Մեր ընտրանին շատ լավ ու համերաշխ կոլեկտիվ է: 20 տարի ֆուտբոլի մեջ եմ, երբևէ նման համերաշխ կոլեկտիվ չեմ տեսել: Որևէ մեկին թույլ չեմ տա քիթը խոթել իմ աշխատանքի մեջ, որը, ըստ իս, ես լավ եմ կատարում:

Չեմ թաքցնի, Սերբիայի հավաքականի հետ խաղից հետո ես դժգոհ էի Էդգար Մալլաքյանից, Գագիկ Դաղբաշյանից, Հովհաննես Համբարձումյանից և Վալտեր Պողոսյանից: Առաջին 3-ը գոնե պայքարել են, և նրանց մոտ ինչ-որ բան չստացվեց, Վալտեր Պողոսյանի մասին անգամ չգիտեմ` ինչ ասեմ: Նա պարզապես խուսափում էր պայքարից: Գուցե դուք չեք նկատել, բայց ես ամեն ինչ տեսնում էի: Նա 4 անգամ գնդակ ստանալու պահին ոտքերը փախցրեց: Նրա տարիքի տղաները սահման են պաշտպանում, իսկ նա Կիպրոսում ֆուտբոլ է խաղում և զինանշանը կրելով` ոտքերն է փախցնում:

Էդգար Մանուչարյանին 6 տարեկանից իմ երեխայի նման պահել եմ: Ոչ ոք չգիտի, թե ինչեր եմ արել նրա համար: Ներքին բաներ կան, որ ես չեմ կարող հրապարակել, քանի որ այդ տարբերակով ավելի շատ կվնասեմ ֆուտբոլիստներին: Սակայն չեմ կարող անտարբեր լինել 25 տարեկան տղայի նկատմամբ, ով գնում է կործանման: Մանուչարյանը ներկայումս Ամստերդամում բուժվում է, իսկ ինձ մեղադրում են նրա հարցում և սուտ լուրեր տարածում:

Ինչ վերաբերվում է Մելիքսեթյանին, ապա նա միակ խաղացողը չէ, որ խաղադաշտում սխալվել է, սակայն ֆուտբոլիստներին պետք է հետևել նաև պարապմունքների ընթացքում: Ո՞վ ասաց, որ ինձանից շատ դարպասապահի խնդրի մասին մտածող կա: Ամեն օր ես մտածում եմ 2-րդ դարպասապահի մասին: Անգամ գիշերն եմ մտածում, թե ինչպես լուծել այդ հարցը: Բոլոր մարզիչներին հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել դարպասապահների նախապատրաստվածությանը: Բոյով ու գեղեցիկ Մելիքսեթյանին բերենք ու ասենք` նայենք, թե ինչ բոյ ունի, խնդրի լուծում չէ: Կասիլյասին ու Վալդեսին նայեք. հասակ չունեն, բայց տեսնում եք, թե ինչպես են խաղում:

Ինչ վերաբերում է ընկերական մյուս` Կանադայի ընտրանու հետ հանդիպմանը, արդեն հիմնական կազմի ֆուտբոլիստներն էին հայտավորված: Ասում էի, որ Օզբիլիսը խաղալու է, բայց, երևի, ոչ ոք չէր հավատում: Նա խաղաց և աչքի ընկավ փայլուն խաղով: Կանադայի ընտրանու հետ խաղը վարկանշային էր: Մենք էինք ցանկացել մեկ օր առաջ խաղալ Սերբիայի հավաքականի հետ: Ինչպես արդեն նշեցի, նպատակը երիտասարդ ֆուտբոլիստներին փորձարկելն էր: Սակայն մեր երկրպագուներին ոչ մի կերպ չի հաջողվում համոզել, որ հանգիստ վերաբերվեն ընկերական հանդիպումներին: Նրանք այլ կերպ են ընկալում, մտածում են, որ մենք անպայման պետք է ապահովեինք հաղթանակը: Արդեն հաստատված է մայիսին Հունաստանի հավաքականի հետ ստուգողական հանդիպումը: Մարզիչը որոշել է մայիսին 15-օրյա հավաք անցկացնել: Այդ ընթացքում կփորձենք ևս մեկ ընկերական խաղ կազմակերպել Հայաստանում: Օգոստոսին էլ Բելառուսի ընտրանու հետ խաղալու ենք Երևանում: Ցանկանում ենք մինչև բելոռուսների հետ խաղը պատրաստել «Հրազդան» մարզադաշտի խոտածածկը:

Հարցին, թե ինչ աշխատանքներ են կատարվելու «Հրազդան» մարզադաշտում, որտեղ պլանավորված է անցկացնել Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը, ՀՖՖ նախագահը պատասխանեց, որ կփոխվի խոտածածկը, կվերանորոգվեն հանդերձարանները, և լուսավորությունը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին: Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ, ամենայն հավանականությամբ, ապրիլ ամսին մեր հավաքականին կտեսնենք «Ադիդաս» մարզահագուստով: Նա նաև նշեց, որ մտավախություններ ունի այդ առումով, քանզի այդ ֆիրման խոստացել էր մարզահագուստ տրամադրել արդեն փետրվարյան հանդիպումների համար:

Անդրադառնալով Հայաստանի ներքին առաջնությանը և նրա հետ կապված հարցերին` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ բարձրագույն խմբի առաջնությունում թիմերի քանակի ավելացումը ցանկալի չի համարում:
«Ցանկալի չէ, որ բարձրագույն խմբի մասնակից թիմերի քանակն ավելանա, քանի դեռ անհրաժեշտ քանակությամբ խաղացողներ չունենք: 2-3 տարի հետո դա հնարավոր կլինի: Նոր մրցակարգի վերաբերյալ շուտով գործկոմի նիստ է կայանալու, որի ժամանակ կքննարկվի մրցակարգը:

Անդրադառնալով մեր թղթակցի այն հարցին, թե ինչպես ընդունեց Ռոման Բերեզովսկու` Մոսկվայի «Դինամո» տեղափոխվելու մասին լուրը, Ռուբեն Հայրապետյանն ընդգծեց, որ շատ ուրախ է դրա համար և Բերեզովսկուն դասում է Եվրոպայի 10 լավագույն դարպասապահների շարքին:

«Անկեղծ ասած` վատ էի զգում, որ նա հանդես է գալիս «Խիմկիում»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:- Անչափ ուրախ եմ, որ նա տեղափոխվեց «Դինամո»: Բերեզովսկին բարձրակարգ դարպասապահ է, լավ մարդ, շատ լավ անձնավորություն: Եվրոպայում նրա նման բարձրակարգ 10 դարպասապահ հազիվ թե լինի»:

Գրիգոր Մելիքսեթյանին, անկախ նրա հետ կապված վերջին որոշումներից, 3 տարվա ընդմիջումից հետո հնարավորություն տրվեց` հանդես գալու Հայաստանի հավաքականի կազմում: Իսկ հնարավո՞ր է, որ Սամվել Մելքոնյանին և Արարատ Առաքելյանին նույնպես նման շանս տրվի:

«Խնդրում եմ, սիրողական մակարդակով պետք չէ նայել հավաքականին: Պարզապես վստահեք մեզ: Եթե Մելքոնյանը նման լինի ֆուտբոլիստի, մենք նրան կհրավիրենք: սակայն դա այդպես չէ: Նա խայտառակ վատ ֆուտբոլիստ է, վատ մարդ: Պետք չէ ասածներիս համար կրկին քննադատել ինձ: Ես իրավացի եմ: Սամվել Մելքոնյանն այն մարդն է, ով ավագին ասում է. «Էսքան եմ կարում, էսքան եմ խաղում, արի դու իմ տեղը վազի»: Ինչպե՞ս կարող ենք նրա նման ֆուտբոլիստին հրավիրել հավաքական: Ես միշտ ասել եմ, որ այսօրվա հավաքականում նվիրյալներ են, ովքեր երբեք խաղադաշտ դուրս չեն գալիս միայն հոնորար ստանալու համար: Մոռացեք մելքոնյաններին, առաքելյաններին ու պաչաջյաններին: Մենք կարող ենք սխալվել, բայց վատ բան, ստոր բան չենք անի:

Ռուբեն Հայրապետյանը վերջում ավելացրեց, որ Նորայր Մամեդովը ևս կմիանա հավաքականին, սակայն ֆուտբոլիստը կաշկանդվում է իր ազգանվան համար և ցանկանում է այն փոխելուց հետո միայն ժամանել ազգային թիմ: Իսկ Ապուլա Բետեի վերաբերյալ հարցին նա պատասխանեց, որ Բետեն ցանկանում է վերադառնալ Հայաստան, սակայն նման նվիրյալների կողքին դժվար թե տեղ գտնվի նրա համար: «Շատ ավելի լավ տարբերակ է Մելիքսեթյանը, ով միայն փողի համար չի հավաքական գալիս»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}