ՀՀ նախագահ. «Մեր բոլորի սրբազան պարտքն է դարձնել Երևանը բարեկարգ և գեղեցիկ»
Այսօր Երևանում բացվեց «ARTEXPO» արվեստի ավանդական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը գրառում թողեց գրատպության 500-ամյակի կապակցությամբ թողարկված հատուկ մատյանում:
Մասնավորապես, իր գրառման մեջ Սերժ Սարգսյանն անդրադարձել է հազարամյա պատմություն ունեցող մայրաքաղաք Երևանին, որն իր մեջ ամփոփում է Հայաստանի մյուս մայրաքաղաքների ` Արմավիրի, Երվանդաշատի, Արտաշատի, Տիգրանակերտի, Շիրակավանի և այլոց սերն ու ոգին ու ավելացրել.
«Մեր բոլորի սրբազան պարտքն է պահել և պահպանել մեր ազգի բաբախող այդ սիրտն ու դարձնել այն բարեկարգ և գեղեցիկ»:
Նշենք, որ «ARTEXPO» արվեստի ավանդական ցուցահանդեսում ներկայացված է 20 ծրագիր և նախագիծ, իսկ հիմնական ցուցադրական մասը բաղկացած է 44 հատվածից: Հատկանշական է, որ այս տարվա ցուցահանդեսում ավելի շատ ներկայացված են տպագրության հետ կապված ցուցադրություններ, քանի որ 2012թ-ին նշվում է գրատպության 500-ամյակը:
Ցուցահանդեսը ներկայացված է Նկարիչների միության շենքում և կտևի մինչև մարտի 5-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում