Սոչիում գնդակահարել են հայազգի գործարարի զարմիկին
Մարտի 1-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում անհայտ դիմակավորված անձնաց կողմից գնդակահարվել է ավտոլվացման կետի և մի քանի սրճարանների սեփականատեր գործարար 35-ամյա Թիմուր Մամումիան: Այս մասին գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը:
Հաղորդագրության համաձայն, վարձու մարդասապանները մտել են Մամումիային պատկանող սրճարան, 11 փամփուշտ են արձակել գործարարի ուղղությամբ ու հեռացել: Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարցուվել:
Պարբերականը նշում է, թե Թիմուր Մամումիան եղել է Կարաս մականունով հեղինակավոր հայազգի գործարար Էդուարդ Կակոսյանի զարմիկը, ում նույնպես գնադակահարել էին 2010 թ-ի հոկտեմբերի 26-ին: