Հրապարակվեց ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը մարտի 4-ի լուսադեմին կմեկնի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը կմեկնարկի մարտի 6-ին: Այս մասին ՀԱՕԿ-ի և Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի երեկ նախաձեռնած հանդիպման ընթացքում հայտարարել է գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը: Նա հրապարակել է նաև ըմբիշների անունները՝ Միհրան Ջաբուրյան (55 կգ), Արթուր Առաքելյան (60 կգ), Դավիթ Սաֆարյան (66 կգ), Մուսա Մուրթազալիև (74 կգ), Հաջիմուրադ Նուրմոհամեդով (84 կգ), Անդրանիկ Գալստյան (96 կգ) և գերծանրքաշային Ռուսլան Բասիև: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Եվրոպայի առաջնությունը թեև վարկանշային չէ, բայց կասկածից վեր է, որ մեդալների համար պայքարն անզիջում և հետաքրքիր կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա