«ԱրմենՏել»-ն ընդլայնում է շարժական ինտերնետի «Դրայվ» սակագնային փաթեթների շարքը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային «Դրայվ» սակագնային փաթեթների շարքն ընդլայնելու մասին: Հաճախորդներին առաջարկվում են «Դրայվ-1», «Դրայվ-5», «Դրայվ-10» և «Դրայվ-25» սակագնային փաթեթներ` համապատասխանաբար 4000 դրամ, 6000 դրամ, 9000 դրամ և 15000 դրամ ամսեկան բաժանորդային վճարով:
Ընկերությունից հայտնում են, որ «Դրայվ» սակագնային փաթեթներին միանալու համար միացման վճար չի գանձվում: Գերարագ ինտերնետի ծավալը «Դրայվ-1» սակագնային փաթեթում կազմում է 1ԳԲ, «Դրայվ-5»-ում ` 5ԳԲ, «Դրայվ-10»-ում ` 10ԳԲ և «Դրայվ-25»-ում ` 25ԳԲ: Օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչև 256 kbps:
«Գործարկելով շարժական ինտերնետի սակագնային փաթեթների նոր շարքն, «ԱրմենՏել» ընկերությունը հաճախորդներին առաջարկում է ոչ թե ժամանակավոր ակցիա, այլ մշտական շահավետ գներ: 3G տեխնոլոգիայի վրա հիմնված մեր լուծումները հրաշալի առաջարկ են այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են շարժման ազատությունը, կապի կայունությունը և որակը: Վստահ եմ, որ նոր տեսականիում յուրաքանչյուր հաճախորդ կգտնի հենց այն սակագինը, որն առավելագույնս համապատասխանում է իր պահանջներին», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Բաժանորդները կարող են անվճար անցումներ կատարել շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային «Դրայվ» սակագնային փաթեթների միջև: USB-մոդեմի գինը կազմում է 18 հազար դրամ: «Դրայվ» սակագնային փաթեթներից որևէ մեկից առնվազն 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար: Բաժանորդը կարող է պայմանգիրը կնքելու պահից 5 օրվա ընթացքում դադարեցնել այն, վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց և վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց 5 օր հետո, մինչև 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը: Մինչև մարտի 1-ը կիրառվող «Դրայվ» սակագնային փաթեթը վերանվանվել է «Դրայվ-5»-ի, առանց որևէ այլ պայմանի փոփոխության:
«Շարժական ինտերնետ» ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին