Լիդիցեի քաղաքապետ. Խոջալուն և Լիդիցեն քույր քաղաքներ չեն, «Խոջալու» փողոց էլ Լիդիցեում չկա
Չեխական Լիդիցե քաղաքի քաղաքապետ Վերոնիկա Կելլերովան հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե իբր Չեխիայի ադրբեջանական համայնքի նախաձեռնութամբ` 2010 թ-ին որոշում էր ընդունվել Լիդիցեն և Խոջալուն քույր քաղաքներ հռչակել, ինչպես նաև այն, որ չեխական քաղաքի փողոցներից մեկը վերանվանվել է Խոջալու:
Ադրբեջանական լրատվամիջոցները սույն տեղեկատվությունը տարածել էին` վկայակոչելով «Ազեր-չեխ» ադրբեջանական կազմակերպությանն ու Չեխիայում Ադրբեջանի դեսպանությանը:
Այս առնչությամբ, չեխական «Օրեր» թերթի խմբագրությունը հարցում էր ուղարկել քաղաքապետարան պարզաբանումներ ստանալու համար:
Պատասխան նամակում քաղաքապետ Վերոնիկա Կելլերովան հերքել է ադրբեջանական տեղեկատվությունը` նշելով, թե Խոջալուն և Լիդիցեն քույր քաղաքներ չեն և, որ Խոջալու անունով որևէ փողոց իրենց քաղաքում չկա:
Հիշեցնենք, 2010 թ-ին հայկական համայնքն իր բողոքն էր ներկայացրել Լիդիցեում ադրբեջանական քարոզչական միջոցառումների անցկացման կապակցությամբ: Չեխիայում ՀՀ դեսպանատան և հայկական համայնքի գործողություններից հետո այդ երկրի մշակույթի նախարար Վացլավ Ռիդլբաուխը ընդհանրապես հրաժարվել էր մասնակցել ադրբեջանական միջոցառմանը, ինչն արդյունքում ձախողվեց, իսկ քաղաքային «Լիդիցե» հուշկոթողի ղեկավար Միլոշ Չերվենցը հայտարարել էր, թե հուշահամալիրը քաղաքական նպատակներով օգտագործելը վայել չէ: Դրանից հետո ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին արգելվել էր հուշարձանն օգտագործել հակահայկական քարոզչության համար: Այնուհանդերձ, այս ամենն ադրբեջանցիներին չէր կանգնեցրել և նրանք շարունակում էին չեխերի համար ցավալի թեմայի առնչությամբ շահարկումներն արդեն մայրաքաղաք Պրահայի փողոցներում, ինչը ևս առաջացրել էր չեխական հանրության զայրույթը: Հիշեցնենք, որ ադրբեջանցիների կողմից կազմակերպված «ողբերգական տոնավաճառում» ներկայացվել էին «Լիդիցե 1942, Խոջալու 1992» պաստառները:
Ընթերցողներին ներկայացնում ենք նաև չեխ հայտնի հեռուստալրագրող և հասարակական գործիչ, պատերազմական տարիներին Լեռնային Ղարաբաղ բազմիցս այցելած, այժմ Չեխիայի սենատի անդամ Յարոմիր Շտետինի հարցազրույցը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան