Մոսկվայում սպանված հայուհին բազմիցս էր մահափորձի ենթարկվել
Նախօրեին, ինչպես հայտնել էինք, Մոսկվայում սպանվել է հայազգի գործարար Իրինա Զիրոյանը` «Տանունի» ռեստորանից դուրս գալիս նրա ուղղությամբ կրակահերթ է բացվել, ինչի հետևանքով նա մահացել էր, իսկ անվտանգության աշխատակիցը ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Սակայն ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերջինս ստացված վնասվածքներից ավելի ուշ մահացել է:
Աղբյուրը հաղորդում է, որ Զիրոյանի նկատմամբ նախկինում ևս մահափորձեր կատարվել են:
Իրինան եղել է այսպես կոչված «օրեխովյան խմբավորման» առաջնորդներից մեկի այրին և 2003թ-ին ամուսնու մահից հետո ժառանգել է նրա բիզնեսը. 2005 թ-ի մարտին նրա ամուսնու ենթականերևից մեկը, Վահագն Հովհաննիսյանը մահափորձ է կատարել Իրինայի նկատմամբ: Պատճառը նրանում է, ինչպես պարզել էր դատարանը, որ Զիրոյանը ամեն ամիս Վահագնին 40 հազար ռուբլի էր վճարում և Հովհաննիսյանը Իրինայից պահանջում էր վճարումների շարունակականությունը, սակայն բազմաթիվ անհաջող փորձերից հետո նա գերադասել է սպանել կնոջը:
2005թ-ի մարտին ինքն անձամբ կրակահերթ է բացել այն սրճարանի ուղղությամբ, որտեղ գտնվել է Իրինան և վերջինիս հաջողվում է փրկվել` պատսպարվելով թաքստոցում, սակայն սպանվում է Զիրոյանի որդին:
Նշենք, որ մինչ այս պահը նախաքննությունը չի պարզել քիլլերների ինքնությունը: