Հայ 4 շախմատիստներ առաջատարների թվում են
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գևորգ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում երկու տուրից հետո վաստակել են 2-ական միավոր և մի քանի այլ մասնակիցների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Գրոսմայստերներ Տիգրան Ղարամյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Սերգեյ Գրիգորյանցն ունեն 1,5-ական, Եվգենյա Դոլուխանովան, Կարինա Համբարձումովան, Տաթև Աբրահամյանը` 1-ական միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա