Պիկասոյի նկարն արժե 80 միլիոն դոլար
Christie's աճուրդի տունը վաճառքի է հանել Պաբլո Պիկասոյի «Երեխան և աղավնի» կտավը, գրում է The Sunday Times-ը: Նկարի գնորդն անհատապես է ընտրվելու, այսինքն աճուրդ չի լինելու: Կտավի գինը շուրջ 80 միլիոն դոլար է:Կտավը մասնավոր ձեռքերում է, սակայն կոնկրետ ում է պատկանում, չի հրապարակվում: Ներկայում Պիկասոն աշխարհի ամենաթանկարժեք նկարիչներից է: Մասնավորապես, նրա կտավներից մեկին է պատկանում վաճառքի գնի համաշխարհային ռեկորդը, 2010-ին այն աճուրդում վաճառվել է 106,5 միլիոն դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները