«Դատապարտյալների հիվանդանոց»-ում կալանավոր է մահացել
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր, 1957թ. ծնված Ռաֆիկ Բարսեղյանը մարտի 2-ին, ժամը 23:00-ի սահմաններում, մահացել է: Նախնական ախտորոշումը` ենթաստամոքսային գեղձի ուռուցք` լյարդի բազմաթիվ մետաստազներով, լիմֆո հանգույցների ախտահարումով:
Ռաֆիկ Բարսեղյանը մեղադրվում էր 266 հոդվածի 1 մասով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 1 մասով (թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ դրանց պատրաստման կամ արտադրության համար պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող փաստաթղթեր ապօրինի պատրաստելը, օգտագործելը, կեղծելը կամ կեղծված փաստաթղթեր իրացնելը):
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան