Տիգրան Սարգսյան. Քաջարան գյուղի բնակիչները կստանան լիարժեք փոխհատուցում
Սյունիքում վարչապետ Տիգրան Սարգսյանի ու տեղի ակտիվի, բնակիչների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Քաջարան գյուղի տարածքը հանքարդյունաբերության նպատակով օգտագործելու համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հատկացնելու որոշմանը:
«Քաջարան գյուղի բնակիչները կստանան լիարժեք փոխհատուցում, իսկ բոլոր խնդիրները կստանան իրենց լուծումները: Եթե այս հարցի շուրջ չլուծված խնդիր լինի, ապա կառավարությունը թույլ չի տա, որպեսզի բնակիչները տեղահանվեն: Հարցի արհեստական քաղաքականացումը որևէ դրական բանի չի բերի, իսկ մեր որոշումները լինելու են` հաշվի առնելով բնակիչների շահեր»,-ՀՀԿ մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է վարչապետը` միաժամանակ հիշեցնելով, որ այս ծրագիրը կազմվել է դեռևս խորհրդային տարիներին:
Տիգրան Սարգսյանի համոզմամբ` հարցը կլուծվի համերաշխության սկզբունքի ներքո, իսկ Քաջարան գյուղի բնակիչները կհամաձայնվեն որոշման հետ, որովհետև դա նրանց շահերից է բխելու: Պետությունը որդեգրել է հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն: Ներգրավվելու են ներդրողներ, որոնք իրենց գործունեությունը կիրականացնեն բարձրակարգ տեխնոլոգիաներով` բնապահպանական խնդիրների առաջացումը կանխելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա