Հասարակություն 09:37 05/03/2012

Սպարապետն այսօր կդառնար 53 տարեկան

«Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես: Թե քաղաքական հայտարարություններ անողներն այս պատերազմում ի՞նչ ներդրումներ ունեն, ի՞նչ ջանքեր են ներդրել, քանի՞ ընկեր են կորցրել, քանի՞ հարազատ` դա իրենց գործն է, բայց պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին: Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն: Հանե՛ք այդ հպարտությունը, հանե՛ք այդ գաղափարը` տակը բան չկա: Ես կռվել եմ, կռվում եմ և կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար. իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգի՛ստ եղեք»:

Սպարապետի մտքերից են: Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է, նա կդառնար 53 տարեկան:
Վ. Սարգսյանի կյանքին, գործունեությանն ու մտքերն ծանոթանալու, նրա հիշատակը հարգելու, կարոտն առնելու համար բազմաթիվ քաղաքացիներ են այցելում Վ. Սարգսյանի հայրական գյուղում՝ Արարատում գտնվող նրա տուն-թանգարան: Երեկ էլ այն բազմամարդ է եղել, այսօր էլ այցելուների պակաս չի զգացվի:

Սպարապետի անունով այսօր Երևանում փողոց կա, մարզադաշտ, մի քանի բնակավայրերում կանգնեցվել է նրա կիսանդրին:
Վ. Սարգսյանի տարեդարձի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը «Մեծարենք մեր հերոսներին» խորագրի մի քանի միջոցառումներ է անցկացնելու: Նախ` նախատեսված է ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, Երևանի կայազորի զորմասերի անձնակազմի և հասարակայնության ներկայացուցիչների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակադրության և հարգանքի տուրքի մատուցման արարողություն Վազգեն Սարգսյանի շիրմին, ապա ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, Երևանի կայազորի զորամասերի անձնակազմի և հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ ծաղկեպսակադրության և հարգանքի տուրքի մատուցման արարողություն Վազգեն Սարգսյանի փողոցում` Սպարապետի կիսանդրու մոտ: Հիշատակի և ոգեկոչման արարողություն կանցկացվի ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում:

Հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, Սպարապետի անունը կրող զորամասում: Ծաղկեպսակադրության և հարգանքի տուրքի մատուցման արարողություն տեղի կունենա նաև ԼՂՀ-ում` Շուշի քաղաքում, Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:

Այլ նորություններ`
Վազգեն Սարգսյանը (Մարտ 5 1959 թ. - Հոկտեմբեր 27, 1999 թ.) -հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (1999-ի հունիսի 1-ից), պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985-ից։
Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը (1976-80)։ 1979-83-ը աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։
1983-1986 թթ.-ին եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թթ.)։ 1987-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։

1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-92-ին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-93-ին` ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից` «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին` ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին` ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։
Սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։
Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս կոչմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:38
Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին»,-լրագրողների հետ զրույցում ասյօր հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}