Անակնկալ «Անձնական» փաթեթի բաժանորդների համար. «ՎիվաՍել»
Այսուհետ «Անձնական» հետվճարային սակագնային պլանի ամսավճարը կկազմի 7500 դրամ` նախկին 10000-ի փոխարեն: «ՎիվաՍել» ընկերությունից հայտնում են, որ ավելին, 200 րոպե ներառված խոսելաժամանակը, որը նախկինում տրամադրվում էր ՀՀ այլ ցանցեր զանգահարելու համար, այժմ կարելի է օգտագործել նաև 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, ինչպես նաև դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար: Իսկ ներառված ինտերնետի ծավալն այժմ կազմում է 500 ՄԲ` նախկին 200-ի փոխարեն:
Ներառված խոսելաժամանակից օգտվելու համար Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա անհրաժեշտ է զանգահարել «Հեռազանգ» ծառայության միջոցով:
«Անձնական» սակագնային պլանի այս փոփոխությունը կատարվել է դրա գործարկելուց հետո շուկայում ստացված արձագանքին համապատասխան: Այժմ փաթեթի բաժանորդները ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններից մատչելի գներով օգտվելու ավելի լայն հնարավորություններ ունեն:
«Անձնական» սակագնային պլանը ձայնային և տվյալների փոխանցման առավել մեծ ծավալներ օգտագործողների համար ծախսարդյունավետ լուծում է: Այն հարմար է ոչ միայն գործարար, այլև անհատական բաժանորդների համար: Փոփոխված տարբերակի շնորհիվ բաժանորդը ստանում է տեղական և միջազգային ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների յուրատեսակ համադրություն: Նկատենք, որ սովորաբար, եթե վերը նշված ծառայությունները տրամադրվում են առանց համադրված լուծումների, դրանք համեմատաբար ավելի բարձր սակագին ունեն: «Անձնական» սակագնային պլանն առաջարկում է գին/արժեք ամենաօպտիմալ հարաբերակցությունը` հիմնվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին կարիքների գնահատման հետազոտության արդյունքների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա